Յուրաքանչյուր երրորդ դպրոցական Բաքվում բուլինգի զոհ է դառնում
Բաքվի դպրոցներում յուրաքանչյուր երրորդ աշաակերտ բուլինգի է ենթարկվում։ Այսպիսին են հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը (OECD), գրում է Media.az-ը։
• Բուլինգը Վրաստանի դպրոցներում․ երբ չի կարելի նման չլինել ուրիշներին
• Ինչո՞ւ են երիտասարդ երևանցիները դասավանդելու մեկնում հեռավոր գյուղեր
Հարցվել է շուրջ յոթ հազար դպրոցական Բաքվի 197 դպրոցում։ Նրանցից 36%-ը պատմում է, որ ամսական նվազագույնը մի քանի անգամ ծաղրի է ենթարկվում դպրոցում։ Դրա տակ ենթադրվում է, որ մյուս երեխաները ծաղրում են նրանց, վախեցնում, ասեկոսեներ տարածում, ծեծում, խլում կամ փչացնում նրանց անձնական իրերը։
Ընդ որում, հարցվածների ավելի քան 70%-ը խոստովանել է, որ իրենց համար տհաճ է, երբ ինչ-որ մեկին հալածում են և ոչ ոք նրան չի պաշտպանում։
Յուրաքանչյուր չորրորդ աշակերտ նշել է նաև, որ դպրոցում իրեն շատ միայնակ է զգում։
Դպրոցականի ինքնասպանությունը հասարակությանը ստիպել է մտածել բուլինգի խնդրի մասին
Դպրոցում բուլինգի խնդիրն ու դրա դեմ պայքարը շատ արդիական և քննարկվող է դարձել Ադրբեջանում 14-ամյա Էլինա Հաջիևայի ինքնասպանությունից հետո։
2019 թ-ի գարնանն Էլինան ցած էր նետվել դպրոցի պատուհանից, որովհետև մյուս աշակերտները նրան մշտապես հալածում էին, իսկ դպրոցի ղեկավարությունը աչք էր փակում դրա վրա։
• Ինչո՞ւ է մահացել Էլինա Ջաջիևան, և ո՞վ է դրա համար պատասխան տվել
Եվ եթե նախկինում բուլինգի թեման Ադրբեջանում հազվադեպ էր բարձրացվում, ապա Էլինայի մահից հետո դրա մասին սկսել են խոսել բոլորը՝ սոցիալական ցանցերից մինչև պաշտոնյաներ։
Բուլինգի դեմ պայքարի շրջանակում կրթության նախարարությունը տեսանյութ է նկարահանել, որը հորդորում է ուսուցիչներին ու ծնողներին ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաներին։
• «Խոսի՛ր ինձ հետ»․ Ադրբեջանի կրթության նախարարությունը բուլինգի դեմ արշավ է սկսել
Հայտնվել է նաև թեժ գիծ, որին դպրոցականը կարող է զանգահարել և նախարարությանը բողոքել բուլինգից և նմանատիպ այլ խնդիրներից։
Հասարակական ակտիվիստներն ու երիտասարդական շարժումներն, իրենց հերթին, պարբերաբար սեմինարներ և քննարկումներ են անցկացնում այդ թեմայով և պատմում, թե ինչ է բուլինգն, ինչպես պետք է դրան արձագանքեն ծնողներն ու երեխաները և ինչպես իրենց ապահովագրեն դրանից։