Հեյդար Ալիևի ծննդյան օրն Ադրբեջանում այլևս ժողովրդական տոնախմբություններով չեն նշում: Ինչո՞ւ
Կիսվել
Կիսվել
Մայիսի 10-ին կլրանա Հեյդար Ալիևի՝ Ադրբեջանի նախորդ նախագահի և ներկայիս նախագահի հոր 95-ամյակը: 2000թ-ից սկսած նրա ծննդյան օրը շքեղությամբ նշվում էր Բաքվում Ծաղիկների ոչ պաշտոնական տոնով: Բաքվի կենտրոնում՝ Հեյդար Ալիևի հուշարձանի առջև, էկզոտիկ ծաղիկներից պատրաստված քանդակներ էին տեղադրում, իսկ երեկոյան՝ հրավառություն անում: Ծաղիկները տոննաներով Եվրոպայից էին բերում, իսկ տոնի բյուջեն միլիոնավոր դոլարներով էր հաշվարկվում:
ԾաղիկներիտոնըԲաքվում, 2013
Արդեն երրորդ տարին է, սկսած 2016թ-ից, այդ օրը շատ զուսպ են նշում: Նույնիսկ զանգվածային շաբաթօրյակ չեն անում։ 2017թ-ին. նախագահն ու առաջին տիկինը ծառեր տնկեցին քաղաքի ծայրամասում գտնվող մայրուղու երկայնքով, այցելեցին Հեյդար Ալիևի գերեզման պատվո հուղարկավորման ծառուղում, և դրանով սահմանափակվեցին: Լրատվամիջոցներն այլևս չեն օգտագործում «Ծաղիկների տոն» անվանումն, ի տարբերություն նախորդ տարիների: «Մայիսի 10-ին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 95-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքի որոշ փողոցների տրանսպորտային միջոցների ուղղությունը կփոխվի», — նախօրեին հաղորդել էր ԱՊԱ գործակալությունը:
ՀեյդարԱլիևիհուշարձանը: Բաքու: 2018թ—իմայիսի 10
Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն տոնի չեղարկման վերաբերյալ չի եղել: Պատճառների մասին սոցցանցերի ադրբեջանացի օգտատերերի շրջանում մի քանի վարկած կա.