Հունիսի 24-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ արդեն պատրաստ են հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը, և շուտով կսկեն դրանք կիրառել․
«Սա լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը՝ դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաներն ու նյութերը ձեռք բերելու եւ Հայաստան ներկրելու համար»։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հավաստել է, որ հունիսի 25-ից արդեն կսկսեն թեստերի մատակարարումը։
100 հազար թեստ ստեղծելու համար կառավարությունը ներդրել է մոտ 250 հազար ԱՄՆ դոլար։ Այդ գումարը ծախսվել է անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու համար։ Այսպիսով ստացվում է, որ Հայաստանում արտադրվող մեկ ՊՇՌ թեստի արժեքը մոտ 1200 դրամ է։