Հայաստանում արտադրված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը պատրաստ են
Հունիսի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 771–ով և դարձել 22 488:
Մահացել է ևս 11 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 397-ի։
Առողջացել է ևս 538 պացինետ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 11 335։ Շարունակում են բուժում ստանալ 10 625-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 102 736 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 336:
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
Հունիսի 24-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ արդեն պատրաստ են հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը, և շուտով կսկեն դրանք կիրառել․
«Սա լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը՝ դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաներն ու նյութերը ձեռք բերելու եւ Հայաստան ներկրելու համար»։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հավաստել է, որ հունիսի 25-ից արդեն կսկսեն թեստերի մատակարարումը։
100 հազար թեստ ստեղծելու համար կառավարությունը ներդրել է մոտ 250 հազար ԱՄՆ դոլար։ Այդ գումարը ծախսվել է անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու համար։ Այսպիսով ստացվում է, որ Հայաստանում արտադրվող մեկ ՊՇՌ թեստի արժեքը մոտ 1200 դրամ է։