Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցել է նոր վարակվածների ցուցանիշը
Վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ ապաքինվողների թիվը գերազանցել է նոր վարակվածների ցուցանիշը։ Վաևակվել է 350 մարդ, բուժվել են 352-ը, նրանց ընդհանուր թիվն այժմ կազմում է 4 451։ Շարունակում են բուժում ստանալ 8 933 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս 6 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 217-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս երկու դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նման դեպքերն արդեն հասավ 74-ի։
Նախօրեին թեստավորվել է 1405 քաղաքացի։ Թեստավորումների ընդհանուր թիվը 71 405 է:
- Սպիտակի, Վեդու և Մարտունու բժշկական կենտրոնները միանում են կորոնավիրուսի դեմ պայքարին
- «Կյանքը եռում է, տպավորություն է, որ ոչինչ էլ չի եղել։ Մարդիկ միգուցե չեն հավատում, որ վիրուսը իրական է»․ կորոնավիրուսից առողջացածների հետ զրույցից
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:
Նախարարը խոսել է, հիվանդանոցների մահճակալային ֆոնդի մասին․
«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են, և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»։
Բուժհաստատությունների ղեկավարների խոսքով՝ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:
Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի վարակման աճի տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար կլինի։