Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք
Օգոստոսի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 131-ով և դարձել 43 067:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 3 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 861-ի։
Առողջացել է ևս 251 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 36 726։
Շարունակում է բուժում ստանալ 5 216 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 198 569 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 696:
● Հայաստանում աշխատավարձային ֆոնդը վերջին տարում աճել է՝ չնայած ճգնաժամին
● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան