Կորոնավիրուս 17.08.2020 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք JAMnews Երևան Կիսվել Կիսվել Օգոստոսի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 38-ով և դարձել 41 701: Մահացել է ևս 6 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 824-ի։ Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Առողջացել է ևս 71 պացիենտ, բուժվածների թիվը կազմում է 34 655։ Շարունակում է բուժում ստանալ 5978 մարդ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 185 594 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 284: ● Կորոնավիրուսն ընդդեմ գինեգործների և խաղողագործների ● Հնարավո՞ր է ազատվել կորոնավիրուսից և կոռուպցիայից. «Շաբաթը Կովկասում» JAMnews-ից, տեսանյութ
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ