Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ: Որոշումն ընդունվեց կառավարության հատուկ այդ նպատակով հրավիրված արտահերթ նիստում:
Կառավարությունն արձանագրում է, որ Հայաստանոըմ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը։
Նիստի ընթացքում առաղջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդությունով պայմանավորված իրավիճակը Հայաստանում՝ թվերով։ Նրա խոսքով՝ կան 7000 քաղաքացիներ, ովքեր բուժումը ստանում են տանը, 1800-ը գտնվում են հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425-ը ծանր վիճակում է, 100-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 23 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է այն մասին, որ օրական գրանցվող թվերն ուղիղ կամ ունեն նախորդ 7-14 օրերի ընթացքում հակահամաճարակային կանոններ պահպանման հետ․
«Մենք նկատում ենք, որ եթե երկու օր պոզիտիվ ցուցանիշներ են լինում, դրան զուգահեռ կտրուկ նվազում է հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Սա մեր ամենամեծ պրոբլեմն է։ Քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերը, ըստ էության արտահայտում են, թե մենք բոլորս ինչպես ենք պահպանել այդ հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրելը, հեռավորություն պահպանելը և ձեռքերը ախտահանելը․․․Ուզում եմ արձանագրել, որ մահվան թվերը, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվն էլ կապի մեջ է ընդհանուր թվի հետ , որովհետև ինչքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը։ Հետևաբար, մեծ է նաև մահվան դեպքերը։ Այսինքն, մեր դեպքերի 75 տոկոսն անցնում է առանց բարդության, բայց մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի թիվը»։
Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի ողջ տարածքում կարգելվեն հանրային միջոցառումները, սակայն պարետը կարող է բացառություններ նախատեսել։
Այս որոշումը հունիսի 12-ին քննարկվելու է նաև ԱԺ-ի արտահերթ նիստում և միայն դրանից հետո է իրավական ուժ ստանալու: