Հայաստանում քննարկում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը:
Այժմ տարբեր դպրոցների ուսուցիչները, կատարելով նույն աշխատանքը, ստանում են տարբեր չափի աշխատավարձ: Դա պայմանավորված է դասարանում առկա աշակերտների թվով. որքան շատ է դպրոցականների թիվը, այնքան մեծ է աշխատավարձը: Արդյունքում, հանրապետության սակավաթիվ աշակերտներով գյուղերի և քաղաքների ուսուցիչները ավելի փոքր վարձատություն են ստանում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասում է, որ հանրապետության դպրոցների 30 տոկոսը 10 աշակերտից փոքր խտություն ունեն: Եվ այս պահին ֆինանսների նախարարության հետ քննարկվում է ուսուցչի աշխատավարձը 110 հազար դրամ սահմանելու վերաբերյալ հարցը:
«Մեկ դրույքի համար կսահմանվի 110 հազար դրամ: Կախված ուսուցչի ծանրաբեռնվաճությունից կսահմանվեն լրավճարներ: Բայց 110 հազար դրամից ցածր ուսուցիչը աշխատավարձ չի ստանա»,- ասել է նախարարը:
Ներկայումս Հայաստանի միջին խտություն ունեցող դասարանի ուսուցիչը ստանում է 95 հազար դրամ: