Կորոնավիրուսի պատճառով հինգերորդ մահն Ադրբեջանում և վարակման 24 նոր դեպք
Վարակվածների թիվը հասնում է 297–ի
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով հինգերորդ մահն ու վարակման 24 նոր դեպք։
Այսպիսով, վարակման ընդհանուր թիվն այս պահին կազմում է 297։
Ապաքինվածներինը՝ 26։
Երկրում ուժեղացված կարանտինային ռեժիմ է, մարդկանց արգելվում է տնից դուրս գալ առանց ծայրահեղ անհրաժեշտության։
«Վարակման դինամիկան աճում է, և պատճառը որոշ քաղաքացիների անպատասխանատու վերաբերմունքն է», – հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։