Կորոնավիրուսի հետևանքով ութերորդ մահն Ադրբեջանում և վարակման 76 նոր դեպք
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 717-ի
Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ութերորդ մահն է գրանցվել և վարակման 76 նոր դեպք։
Այսպիսով, ներկա պահին վարակվածների ընդհանուր թիվն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 717 մարդ։ Նրանցից 44–ն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
Ութերորդ մահացածը 67 տարեկան էր և, ինչպես կորոնավիրուսից Ադրբեջանում մահացած նախորդ հիվանդները, նա շաքարախտ ուներ։
Ադրբեջանում խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարվել (բայց ոչ արտակարգ դրություն)։
Փակ է կազմակերպությունների, ձեռնարկությունների և առևտրի կենտրոնների մեծ մասը։ Փակ է նաև մետրոն, բոլոր այգիներն ու պուրակները։
Ապրիլի 5–ից քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակում է մտցվել․ տնից դուրս գալու համար պետք է աշխատավայրից տեղեկաք ունենալ կամ իշխանություններին sms-հաղորդագրություն ուղարկել՝ նշելով ելքի նպատակը։