Կորոնավիրուսի առումով առավել անվտանգ երկրների հարյուրյակում Վրաստանը 40-րդ տեղում է
Deep Knowledge Group–ի հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսի տեսանկյունից առավել անվտանգ երկրների ցանկում Վրաստանը 40-րդ տեղն է զբաղեցնում։ Այդ ցուցակում ԱՄՆ–ն 55–րդն է, Ադրբեջանը՝ 59–րդն, իսկ Հայաստանը՝ 73–րդը։
Կորնավիրուսի տեսանկյունից առավել անվտանգ երկիր է անվանվել Գերմանիան, այնուհետև՝ Նոր Զելանդիան և Հարավային Կորեան։ Շվեյցարիան, որն առաջատարն էր հունիսին հրապարակված առաջին վարկանիշում, այժմ չորրորդ տեղում է։
Առաջին տասնյակը Deep Knowledge Group–ի ցանկում այսպիսի տեսք ունի․
- Գերմանիա
- Նոր Զելանդիա
- Հարավային Կորեա
- Շվեյցարիա
- Ճապոնիա
- Ավստրալիա
- Չինաստան
- Ավստրիա
- Արաբական Միացյալ Էմիրություններ
- Սինգապուր։
ԱՄՆ–ն 55–րդ տեղում է և զիջում է Հունգարիային, Վիետնամին, Չինաստանին, Մալայզիային և Բուլղարիային։
Ամենաբարդ կորոնավիրուսային իրավիճակը Սոմալիլենդում է, Հարավային Սուդանում, Աֆղանստանում և Մալիում։
Ինչպես նշվում է Deep Knowledge Group–ի հետազոտությունում, կորոնավիրուսով վարակվածների կամ դրանից մահացածների թիվն այս վարկանիշում գլխավոր ցուցանիշները չէ, սակայն այդ գործոնները հաշվի են առնվում։
Հետազոտության հեղինակները պնդում են, որ վարկանիշը կազմվում է՝ հաշվի առնելով մի շարք բժշկական, տնտեսական և քաղաքական հանգամանքներ և ուշադրություն է դարձվում նաև հետևյալ գործոններին․
ինչպես են համագործակցում կենտրոնական և տեղական իշխանությունները, որքանով է լավ զարգացած մշտադիտարկման և հայտնաբերման համակարգը, որքանով է երկրի տնտեսությունը խոցելի համավարակի առաջացրած խնդիրների առջև, որքանով է ուժեղ առողջապահական համակարգը և որքանով է երկիրը լավ զինված՝ դրա պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար։