Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում երկու հիվանդ է մահացել
Հայաստանում երկու հիվանդ է մահացել կորոնավիրուսից մեկ օրում։
Ապրիլի 10–ի առավոտյան հաղոչդվել էր 72-ամյա հիվանդի մահվան մասին, որը կորոնավիրուսից բացի այլ հիվանդություններ ուներ։
«Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա», — ֆեյսբուքյան իր էջում գրել էր առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
- Կորոնավիրուսը Կովկասում։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված նորություններ և իրադարձություններ
- Համաճարակ, արտակարգ դրություն Երևանում, ի՞նչտեսք ունի այն։ Տեսանյութ
12-րդ հիվանդի մահվան մասին ավելի ուշ հաղորդել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առողջապահական և սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստին։
Նախարարը նշել էր, որ հիվանդի մահվան մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սակայն մահացածն 81-ամյա տղամարդ է։ Նա, ըստ Թորոսյանի, նույնպես ուղեկցող հիվանդություններ է ունեցել։
«Մեր նպատակը մահացության ցածր մակարդակը պահպանելն է։ Մենք մեզ վստահ ենք զգում հիվանդանոցային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխման սարքերի քանակի առումով… Սակայն մենք պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարների», — ասել է նախարարը։
Այժմ երկրում մահվան 12 դեպք է գրանցվել։ Վարակվածների թիվը հասել է 937-ի, ապաքինվել է 149 պացիենտ։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, տանից դուրս գալու նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն: