«Խաղաղ մանիֆեստ»․ Թբիլիսիում ակցիայով են արձագանքել ղարաբաղյան հակամարտությանը
Հոկտեմբերի 2-ին ժամը 18:00 Վրաստանի կառավարության կանցելյարիայի շենքի դիմաց «Խաղաղության մանիֆեստ» է կայանալու, որը նվիրված է ղարաբաղյան իրադարձություններին։
Ակցիայի կազմակերպիչը «Emc – Մարդու իրավունքների ուսումնասիրման և մշտադիտարկման կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։
Ակցիայի կազմակերպիչների տարածած հայտարարությունում խոսվում է տարածաշրջանում խաղաղության կարևորության մասին։ Վրաստանի դերը նրանք տեսնում են հենց խաղաղությանն աջակցելու մեջ․
«Այսօր պատերազմի դադարեցման պահանջի և խաղաղության շուրջ մեր հասարակության միավորումը կենսականորեն կարևոր է տարածաշրջանի կայունության և զարգացման համար։ Մենք կարծում ենք, որ Վրաստանն ու մեր հասարակությունը կարող են այս գործընթացում լավագույն դերը խաղալ, և անհրաժեշտ է այդ ուղղությամբ ավելի շատ ջանքեր գործադրել։
Անհրաժեշտ է նաև նշել, որ տարածաշրջանում այսօր ընդհանուր խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է հաղթահարել։ Դա էթնոազգայնականությունն է, ազգայնամոլությունն ու միլիտարիզմը․
«Խաղաղության ճանաչումն այսօր նշանակում է հրաժարում էթնոազգայնականությունից, ազգայնամոլությունից և միլիտարիզմից, որոնցով մեր տարածաշրջանի երկրները առաջնորդվում են անկախություն ձեռք բերելուց հետո։ Խաղաղության ընդունումն այսօր նշանակում է, այդ թվում մեր երկրում, կոնֆլիկտային տարածաշրջանների նկատմամբ քաղաքական նոր իդեալների մասին համաձայնություն, որոնք, առաջին հերթին, հիմնված են մարդու և նրա արժանապատվության վրա»,— ասված է հայտարարությունում։