Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է լրագրող Ռաուֆ Միրքադիրովի բողոքարկման վերաբերյալ դատական գործընթացը:
Ինչպես հայտնում է Report.az-ը, նիստի ընթացքում դատավոր Աբիդա Աբդինբեկովայի գլխավորությամբ վճիռ է կայացվել: Ըստ այդ որոշման, լրագրողը դատապարտվել է 5 տարի պայմանական ազատազրկման:
Նրան բաց են թողել դատարանի դահլիճից:
Դատական նիստից հետո հայտարարությամբ հանդես է եկել Ռ. Միրքադիրովի մայրը՝ Ռաֆիգա Իսաևան, նա հայտնել է, որ որդին առողջական խնդիրներ ունի: Նրա խոսքով, լրագրողի մոտ ուժեղ գլխացավեր են լինում:
Նշենք, որ Ռ. Միրքադիրովը ձերբակալվել էր 2014թ. ապրիլին Թուրքիայում, հետո՝ արտաքսվել Ադրբեջան: Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն): Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով, լրագրողը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Ռ. Միրքադիրովը բողոքարկել էր դատարանի որոշումը: