Փորձ համար 4․ Արցախում պատերազմն այժմ փորձում է կանգնեցնել Իրանը
«Իրանը մոտակա օրերին կներկայացնի ղարաբաղյան վերջնական կարգավորման իր նախաձեռնությունը», — հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, հաղորդում է իրանական պետական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
Փոխնախարար Աբբաս Արաքչին Բաքու է ժամանում հոկտեմբերի 27-ին։ Այնուհետև նա կայցելի Մոսկվա, Երևան և Անկարա, այցերի նպատակն «Իրանի պլանին» ծանոթացնելն է։
Նորություններ և ռեպորտաժներ բոլոր կողմերից՝ Արցախի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ռազմական գործողությունների մասին։ Մարտերի մեկնարկից մեկ ամիս է անցել։
Կարգավորման պլանի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Իրանի արտգործնախարարը խոսել է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդիրը լուծելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից՝ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հերթով փորձել են հումանիտար հրադադար հայտարարել հակամարտության գոտում։ Բոլոր երեք փորձերը ձախողվել են։
• Հրադադար Արցախում․ երրորդ հումանիտար դադարը նո՞ւյնպես խախտված է
• Սրացում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին․ հակամարտության նոր զարգացո՞ւմ