Ինչ դիտել ձմռանը
Ձմռանը սերիալների հետ կապված ամեն ինչ վատ է, սակայն Սուրբ Ծնունդն ու Նոր տարին ավանդաբար լավագույն տոներն են նոր ֆիլմերի հայտնվելու համար՝ ինչպես բլոքբասթերների, այնպես էլ մանկական և ընտաներակն ֆիլմերի համար:
Ուրեմն ի՞նչ սպասենք կինոթատրոններից դեկտեմբերին:
1,2. Սարսափ-ֆիլմեր
Սարսափ-ֆիլմերը կինոթատրոնների համար երաշխավորված միջակ ֆիլմերն են, որոնք աստղեր չեն իջեցնում երկնքից, սակայն հազվադեպ են ձախողվում, քանի որ մարտաֆիլմերից ու մանկական ֆիլմերից շատ ավելի էժան են: Այդ պատճառով էլ ցանկացած ամսում մի քանի սարսափ-ֆիլմ է դուրս գալիս:
Ամանորին ընդառաջ մեծ էկրաններ է բարձրանում միանգամից մի քանի սարսափ ֆիլմ, սակայն մեր կինոթատրոններ կհասնեն ընտրվածները: Եթե հավատանք IMDB-ի սպասումների վարկանիշին, ապա այս ժանրում երկու արժանի ֆիլմ կա:
Առաջինը «Ինկարնացիան» է, որը պատմում է չարքերի դեմ պայքարող էկզորցիստ-տելեպատի մասին, որը ներխուժում է զոհի գիտակցություն:
Ֆիլմի պրեմիերան դեկտեմբերի 1-ին է:
Մյուսը՝ «Մահվան ընծաները», անիծված տան մասին հերթական պատմությունն է, որը կասկածելի էժան է նստել: Համացանցում տեղեկատվություն կա, որ որոշակի մանրամասներ իմանալով՝ լեգենդար Metallica-ն իր կուլտային For Whom the Bell Tolls կոմպոզիցիան «անվճար» տվել է ֆիլմին միայն նրա համար, որ նրան շատ է դուր եկել սյուժեն: Սյուժե՜ն:
Պրեմիերան դեկտեմբերի 15-ին է:
3,4. Ռոմանտիկա և արկածներ
Այս ձմռանը ռոմանտիկան ու արկածները միասին են քայլում: Դեկտեմբերին մի ամբողջ երկու ֆիլմ կա, որոնք արժե դիտել, եթե հավատանք կինոսերների հասարակության սպասումների վարկանիշին:
Առաջին ֆիլմը նկարահանել է խոստումնալից նորվեգացի ռեժիսոր Մորթեն Թիլդումը՝ «Իմիտացիոն խաղ» հաջողակ ֆիլմի հեղինակը: Նրա նոր «Ուղևորներ» ֆիլմը պատմում է միջաստղային արշավախմբի երկու անդամների մասին, որոնք կրեոքնից ժամանակից շուտ են զարթնել: Շուրջը 5 հազար այլ ուղևորներ կան, իսկ առջևում՝ դեռ 90 տարվա թռիչք, ծով սեր և արկածներ: Գլխավոր դերերում Քրիս Փրաթն ու Ջենիֆեր Լոուրենսն են:
Պրեմիերան դեկտեմբերի 22-ին է:
Մեկ այլ «Դաշնակիցները» ֆիլմն ավելին է խոստանում: Առաջին հերթին, դրանում գլխավոր դերերում Բրեդ Փիթն ու անկրկնելի Մարիոն Քոթիյարն են: Երկրորդ հերթին, ֆիլմի ռեժիսորը ինքը Ռոբերտ Զեմեկիսն է («Հետ՝ դեպի ապագա», «Ֆորեսթ Գամփ»): Գործողությունը տեղի է ունենում 1942թ-ին ֆաշիստների կողմից օկուպացված Հյուսիսային Աֆրիկայում: Փիթն ամերիկացի հետախույզի դեր է խաղում, իսկ Քոթիյարը՝ ֆրանսիական դիմադրության անդամի:
Պրեմիերան՝ դեկտեմբերի 1-ին:
5. Ամբողջ ընտանիքի համար
Ֆրանսիական «Demain tout commence» ֆիլմը ռուսական պրոկատը թարգմանել է որպես «2+1»՝ հավանաբար ձգտելով ասոցիացիաներ առաջացնել «1+1» փայլուն ֆրանսիական կոմեդիայի հետ: Իրականում ֆիլմերի միջև սյուժետային ընդհանրություն չկա:
Այստեղ գլխավոր հերոսը մի երեխայի մոր է փնտրում, որին թողել են իր մոտ, և տարբեր արկածների մեջ է ընկնում:
Պրեմիերան դեկտեմբերի 8-ին է:
6. Կանանց համար
Երիտասարդ ֆրանսիացի ռեժիսոր Ռեբեկա Զլոտովսկու երրորդ ֆիլմն է, որն արդեն մի քանի զուտ եվրոպական հաջողակ ֆիլմ է նկարահանել: Նրա «Պլանետարիումում» կա այն ամենն, ինչ անհրաժեշտ է կնոջը՝ 30-ականների Փարիզ, Մոնմարտրի տանիքներ, թխվածքաբլիթով տաք սուրճ, սպիրիտիզմի սեանսներ և գաղտնիք: Եվ գլխավոր դերում՝ Նատալի Պորտմանը:
Պրեմիերան՝ դեկտեմբերի 1-ին:
7. Երեխաների և մեծ երեխաների համար
Փողն անհրաժեշտ է բոլորին, հատկապես՝ աֆրիկացի երեխաներին և «Դիսնեյ» ստուդիային, որը գնել է «Աստղային պատերազմների» իրավունքները:
«Վտարյալ-առաջին»-ն «Աստղային պատերազմներ» ֆրանշիզայի նոր ֆիլմն է, որն այսուհետ համալրվելու է ամեն տարի: Նախորդ տարի աշխարհը դիտում էր «Ուժի արթնացումը», որի ռեժիսորը Ջ.Ջ. Աբրամսն է և որն, ըստ էության, շարքի առաջին ֆիլմի (1977 թ) ռիմեյքն է: Այդտեղ Լյուկ Սքայուոքերի փոխարեն ևս մեկ Ճայ-ծաղրասարյակ տեսանք:
Նոր ֆիլմի ռեժիսորը ոմն Գարեթ Էդվարդսն է, որը երկու տարի առաջ տեսադաշտում հայտնվեց «Գոդզիլայի» ռիմեյքով: Կոմպոզիտորը ոչ պակաս հայտնի Մայքլ Ջակինոն է: Եվ, այո, ևս մեկ Ճայ-ծաղրասարյակ՝ լեգենդար Ֆելիսիթի Ջոնսի կատարմամբ:
Պրեմիերան դեպկտեմբերի 15-ին է: Կարող եք դիտել գոնե միայն նրա համար, որ դա «Աստղային պատերազմներն» է:
8. Միայն երեխաների համար
«Մոանա» լիամետրաժ մուլտֆիլմը պոլինեզացի մի աղջկա պատմություն է, որը մաորի հսկա մարտիկի և երկրորդական դեր ունեցող կենդանիների ուղեկցությամբ մեկնում է կորած ծնողներին փնտրելու՝ Խաղաղ օվկիանոսի մի կղզուց մյուսն անցնելով:
Պրեմիերան կկայանա դեկտեմբերի 1-ին:
9. Կոմեդիա
Կոմեդիաների (լավ կոմեդիաների) հետ կապված ամանորին միշտ լարվածություն է լինում:
Դե իհարկե նոր «Եղևնիներն» են դուրս գալիս: Սակայն մահն ավելի լավ է:
Ծայրահեղ դեպքում (շատ ծայրահեղ) կարելի է «Վատ Սանտայի» շարունակությունը դիտել, որը էկրաններին կլինի դեկտեմբերի 22-ից:
10. Պարզապես լավ կինո
7 տարվա մեջ առաջին անգամ Էմիր Կուստուրիցան վերադառնում է ռեժիսորական աթոռին, և պատերազմի ժամանակ սիրո պատմություն է մեզ նվիրում: Բոսնիական պատերազմն է, իսկ գլխավոր դերերում ինքը Կուստւրիցան է և ինքը Մոնիկա Բելուչին:
«Ծիր կաթինով» ֆիլմը էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 15-ին:
Հրապարակվել է 22.11.2016