Ինչպե՞ս հիշվեց 2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Լուսանկարներ և պատմություններ
Կիսվել
Կիսվել
Ռուսաստանում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ մրցաշար, որին հետևում էին միլիոնավոր երկրպագուներ ողջ աշխարհից: Ֆուտբոլասերներն ու փորձագետները խոստովանում են, որ առաջնությունը վերջին տարիների ամենադիտարժան իրադարձություններից մեկն էր:
Աշխարհի առաջնությանը Ռուսաստան չէր եկել խոշոր եվրոպական երկրների ղեկավարների մեծ մասը (միակ բացառությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությունն էր եզրափակչում, որում խաղում էր նրա երկրի հավաքականը):
Նրանք դա փաստարկում էին, որ առաջնությունը նպաստում է Վլադիմիր Պուտինի վարկանիշի բարձրացմանը, որը հակասահմանադրական կերպով երկրում իշխանության է մնում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ արևմտյան քաղաքական գործիչների կողմից նման համատարած անտեսում տեղի ունեցավ առաջին անգամ:
JAMnews-ը Reuters-ի լուսանկարների օգնությամբ հիշում է առաջնության ամենավառ պահերը:
Աշխարհի առաջնության վիճակահանությամբ այնպես ստացվեց, որ մրցաշարի արդեն երկրորդ օրը կայացավ երկու ֆավորիտների խաղը: Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը մրցում էր Իսպանիայի հավաքականի հետ, որն աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է:
Խաղը գերազանցեց երկրպագուների նույնիսկ ամենալավատեսական սպասումները: Թիմերը երեքական գոլ խփեցին, դրանցից որոշները շատ գեղեցիկ էին, Կրիշտիանու Ռոնալդուն (Cristiano Ronaldo) հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ խաղի ելքը պարզ չէր մինչև վերջին րոպեն, երբ պորտուգալացիներն այնուամենայնիվ կարողացան հավասարեցնել հաշիվը:
Լուսանկարում՝ Կրիշտիանու Ռոնալդուն վիճում է մրցավար Սեզար Արտուրո Ռամոսի (Cesar Arturo Ramos) հետ Ուրուգվայ-Պորտուգալիա խաղի ժամանակ, 2018թ-ի հունիսի 30, քաղաք Սոչի: REUTERS/Toru Hanai