Թբիլիսիում հինգ դեղատների ղեկավարներ կալանավորվել են հոգեմետ դեղորայքի ապօրինի վաճառքի համար
Թմրանյութերի ապօրինի վաճառք Վրաստանի դեղատներում
Հինգ դեղատների ղեկավարներ են Թբիլիսիում կալանավորվել հոգեմետ և հատուկ վերահսկվող դեղորայքի՝ առանց դեղատոմսի սիստեմատիկ վաճառքի գործով։
«Այդ դեղատներից առգրավվել են մեծ քանակությամբ հոգեմետ տարբեր դեղամիջոցներ, հետաքննությունը շարունակվում է», — ասված է ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդագրությունում։
Մեղադրյալները ներգրավված են Քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասով, նրանց սպառնում է 1-3 տարվա ազատազրկում։
Սա Վրաստանում առաջին դեպքը չէ, երբ իրավապահները կալանավորում են թմրանյութերի ընդհատակյա վաճառքով զբաղվող «դեղատնային ցանցի» կազմակերպիչների։ Մասնավորապես, 2018 թ-ի սեպտեմբերին հերթական գործողությունը վերջ տվեց առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կարիերային։ Գիա Տվալավաձեն մեղադրվեց «դեղատնային թմրամոլության» ցանցի լոբինգի համար։
• 2014 -ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում արգելված է առանց դեղատոմսի հոգեմետ, քնաբեր և հանգստացնող (բացառությամբ խոտաբույսերի) նյութերի վաճառքը։ Արգելված է նաև առանց դեղատոմսի հակադեպրեսանտներ, հակաբիոտիկներ և շատ այլ դեղամիջոցներ գնելը։
• Հօգուտ արգելքի գլխավոր փաստարկը «թմրամոլության» դեմ պայքարն էր։
• «Դեղատնային թմրամոլության» խնդիրը Վրաստանում սրվել է 90-ական թվականներից։ Մինչև 2013թ-ը թմրանյութերի սպառողների զգալի մասը թմրամոլ էր։ Ըստ փորձագետների՝ «դեղատնային թմրամոլության» մասշտաբները վերջին տարիներին զգալիորեն նվազել են։
• Չնայած այս արգելքին՝ սոցցանցերում մշտապես տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ հոգեմետ դեղամիջոցներն առանց դեղատոմսի վաճառվում են այս կամ այն դեղատանը։ Այս թեմայով մի քանի լրագրողական հետաքննություն է իրականացվել, որոնք ցույց են տվել, որ Թբիլիսիի որոշ դեղատներ «տակից» վաճառում են դեղորայք, որի համար դեղատոմս է պետք։