REUTERS/ Դավիթ Մձինարիշվիլի

Նա իշխանություններին առաջարկել է ճգնաժամը հաղթահարելու համար աշխատանքային խումբ ստեղծել։ Ընդ որում, ժամկետ է նշել՝ մինչև դեկտեմբերի 16-ը։

«Քաղաքացիական վերահսկողության տակ, քաղաքակիրթ, եվրոպական և սահմանադրական ձևով, իրավական դաշտում միասին դուրս կգանք քաղաքական ճգնաժամից»։

Գրիգոլ Վաշաձեն հավաքված համախոհներին է ներկայացրել ընդդիմության պահանջները

•  արտահերթ խորհրդարանական ընտրություններ;

•  ընտրական համակարգի փոփոխություն [ընդդիմությունը պահանջում է ընտրություններն անցկացնել միայն համամասնական համակարգով, իսկ մեծամասնականը լուծարել։ Նույն բանն են պահանջում միջազգային փորձագետները։ Իշխանությունն օրենսդրությունը փոխելու պատրաստակամություն է հայտնում, բայց ոչ 2020թ-ի, այլ 2024թ-ի ընտրությունների ժամանակ _JAMnews];

•    շրջանային ընտրական կոմիտեների լուծարում, որոնք, ըստ ընդդիմության, ընտրությունները կեղծելու գործիք են։

REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Մեկ էկրանից Սկայպով ցուցարարներին է դիմել Հոլանդիայում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին։ Նա հեռահար կերպով շատ ակտիվորեն մասնակցում է Վրաստանի քաղաքական գործընթացներին։

REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Առաջինը հենց Սաակաշվիլին կոչ արեց ընդդիմմությանը չճանաչել ընտրությունների արդյունքն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում պահանջել։

Նոյեմբերի 28-ին ընտրատեղամասերի փակվելուց հետո՝ հենց հայտնի դարձավ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի պարտության մասին, Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում կոչ արեց բնակչությանը չընդունել ընտրությունների հայտարարված արդյունքները, իսկ ոստիկանությանն ու բանակին անհնազանդության կոչ արեց։ Ավելի ուշ Սաակաշվիլին մեղմեց հռետորաբանությունը, հրաժարվեց սուր կոչերից, սակայն շարունակում է պնդել, որ Վրաստանի ժողովուրդը պետք է սկսի պայքարել արտահերթ ընտրությունների համար։

Սաակաշվիլիին ցուցարարները ծափողջույններով դիմավորեցին։

REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի