Երևանի քաղաքապետարանի օգնությունը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքին
Երևանի քաղաքապետարանը որոշում է ընդունել օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին, մասնավորապես, այստեղ իրականացվող վերակառուցման աշխատանքներին: Դրա համար մայրաքաղաքի բյուջեից կհատկացվի 100 միլիոն դրամ:
Պատերազմի օրերին Ստեփանակերտի բնակելի թաղամասերը, քաղաքացիական օբյեկտները և ենթակառուցվածքները, ինչպես Լեռնային Ղարաբաղի շատ այլ բնակավայրեր, տուժել են Ադրբեջանի հրթիռա-հրետանային ռմբակոծություններից: Եվ այժմ այստեղ մարդկանց բնակտարածքով ապահովելու և ենթակառուցվածքները վերականգնելու սուր խնդիր է առաջացել:
Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվող գումարը նախատեսված էր Հայաստանի մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների կազմակերպման համար: Այժմ այն կուղղվի Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը:
- Եվրոպական դատարանը Ադրբեջանից տեղեկություններ է ակնկալում հայ ռազմագերիների մասին
- Դաշնակցական Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարում Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով
