Երևանի քաղաքապետարանը Հոլանդիայից 500 հազար սոխուկ է ներկրել
Կիսվել
Կիսվել
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, Հոլանդիայից ներկրվել է վարդակակաչների ավելի քան 500 հազար սոխուկ, որոնք արդեն իսկ պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են Երևանի այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում:
Քանի որ սոխուկների տունկը կազմակերպվել է ագրոկանոնների համաձայն, մասնագետները ակնկալում են, որ դրանց կպչողականությունը բարձր կլինի:
Կակաչները մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն և կզարդարեն Երևանի այգիները, պուրակները, ինչպես նաև փողոցների հարակից ծաղկային տարածքները մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: