Եվրոպայի ո՞ր երկրներ են վրացիներն առավել հաճախ մեկնում առանց վիզայի։ Վիճակագրություն
Գերմանիան շենգենյան գոտու այն երկիրն է, ուր առավել հաճախ են մեկնում Վրաստանի քաղաքացիները։
Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է 2018թ-ի դեկտեմբերի վիճակագրությունը, որի համաձայն՝ մեկ ամսում այդ երկիր է այցելել Վրաստանի 7 914 քաղաքացի։
Երկրորդ տեղում է Իտալիան, որն այցելել է 4 039 մարդ, երրորդում՝ Լեհաստանը (3 679)։
•Ինչո՞ւ է Վրաստանի բնակիչներին ուրախացրել Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմը
•Եվրամիության և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմին ոչինչ չի սպառնում
•Վրաստան․ մեկ տարի առաջ Եվրոպայի հետ առաց վիզայի ռեժիմ է հաստատվել։ Թվեր և խնդիրներ
Ընդհանուր առմամբ 29 երկրի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակվել։ Այդ թվում, նշվել են «անխնդիր» երկրները, որոնք 2018թ-ի դեկտեմբերին չեն արգելել Վրաստանի քաղաքացիներին մուտք գործել իրենց տարածք։ Դրանք 12-ն են՝ Նիդերլանդներ, Լիտվա, Ռումինիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Մալթա, Նորվեգիա, Խորվաթիա, Սլովակիա, Ֆինլանդիա, Լյուքսեմբուրգ և Սլովենիա։
Մերժումների մեծ մասը Վրաստանի քաղաքացիները ստացել են Իտալիայից՝ 46, Կիպրոսից (36) և Իսպանիայից (33)։
• Վրաստանի քաղաքացիները շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի այցելում են 2017թ-ի մարտի 28-ից։
• 2014թ-ի մարդահամարի համաձայն՝ Վրաստանի էմիգրանտների մեծ մասը բնակվում է Ռուսաստանում, Հունաստանում և Թուրքիայում։
1. Ռուսաստանի Դաշնություն՝ 21%
2. Հունաստան՝ 15,9%
3. Թուրքիա՝ 11,2%
4. Իտալիա՝ 10,9%
5. Գերմանիա՝ 7,1%
6. ԱՄՆ՝ 5,7%
7. Իսպանիա՝ 4,1%
8. Ֆրանսիա՝ 3,7%
9. Ուկրաինա՝ 3,7%
10. Ադրբեջան՝ 2%