Վիզայի ազատականացման ներդրումից 10 ամիս անց Վրաստանն առաջին նախազգուշացումն է ստացել" />

Եվրահանձնաժողովի առաջին եզրակացությունը. արդյո՞ք Վրաստանին սպառնում է ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկում

Վիզայի ազատականացման ներդրումից 10 ամիս անց Վրաստանն առաջին նախազգուշացումն է ստացել

Եվրահանձնաժողովը հրապարակել է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ առաջին եզրակացությունները: Փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, իսկ հունվարի 23-ին այն դիտարկել է ԵՄ կից ստեղծված հատուկ վիզային խումբը:

Հրապարակված եզրակացություններում մի քանի կարևոր խնդիր է արծարծվում, սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ այնքան էլ տագնապալի չէ, որպեսզի գործարկվի «կասեցման մեխանիզմը», դա նշանակում է, որ տվյալ պահին ԵՄ և Վրաստանի միջև առանց վիզային ռեժիմին ոչինչ չի սպառնում:

Եվ այնուամենայնիվ խորհուրդների հետ միասին պաշտոնական Թբիլիսին ստացել է նաև Եվրահանձնաժողովի նախազգուշացումը: Վերջինիս եզրակացությունում խոսքը գնում է երկու գլխավոր խնդիրների մասին.

  1. Վիզայի ազատականացումից հետո կտրուկ աճել է Վրաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք ապաստան են խնդրում:
  2. Լուրջ մարտահրավեր է վրաստանցիների ներգրավվածությունը Եվրոպայի կազմակերպված հանցավոր խմբավորումներում: Եվրոպացի փորձագետների տվյալներով՝ հատկապես հաճախ են հանդիպում Վրաստանի քաղաքացիների մասնակցությամբ կողոպուտի և գողության փաստեր Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում:

Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը կարծում է, որ իրավիճակն այնքան էլ ծանր չէ, որպեսզի վերանայվի Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը:

«Վրաստանի ձեռքբերումներն ու Վրաստանի իշխանությունների գործողությունները գնահատվել են ամենադրական ձևով, և մենք ոչ մի հիմք չունենք մտածելու, որ Վրաստանի դեմ կկիրառվի այսպես կոչված կասեցման մեխանիզմի որևէ կետ», – հայտարարել է եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Թամար Գուլորդավան:

Սակայն ընդդիմության ներկայացուցիչներն ու մի շարք փորձագետներ իրավիճակը տագնապալի են անվանում և կոչ անում «Վրացական երազանքին» ժամանակին պարտադիր բարեփոխումներ անցկացնել:

«Եվրահանձնաժողովի ուղարկված եզրակացություններն այն բանի անհրաժեշտության ցուցանիշ են, որ իշխանությունները պետք է աշխատեն աշխատանքի տեղավորման հնարավորությունների ավելացման, քրեածին անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այսինքն՝ պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի մարդկանց մոտ հայրենի երկիրը լքելու ցանկություն չառաջանա», — ասում է «Ազգային շարժման» անդամ Նինո Քալանդաձեն:

Ռազմավարական վերլուծության կենտրոնի հիմնադիր Թոռնիկե Շարաշենիձեն կարծում է, որ իշխանություններն իրավիճակը փոխելու մեկ ուղի ունեն՝ տնտեսական իրավիճակի բարելավում: «Իսկ այդ խնդիրն արդեն 25 տարի է՝ Վրաստանի ոչ մի կառավարություն չի կարողացել լուծել», — ասում է Շարաշենիձեն:

  • Եվրամիության երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը գործարկվել է 2017թ-ի մարտի 28-ին այն բանից հետո, երբ զուգահեռ ներդրվել է միգրացիոն վերահսկողության հատուկ մեխանիզմ՝ այսպես կոչված «կասեցման մեխանիզմը»:
  • Եվրամիության համար այդ մեխանիզմն ապահովագրական բնույթ է կրում. այն ենթադրում է վիզային ազատականացման գործողության կասեցում և դրա պայմանների վերանայում ԵՄ երկրներից մեկում Վրաստանի քաղաքացիների թվի կտրուկ աճի, ապաստան փնտրողների թվի ավելացման կամ Վրաստանի քաղաքացիների կողմից ԵՄ այս կամ այն երկրում կատարած իրավախախտումների քանակի աճի դեպքում:

Կարդալ ավելին JAMnews-ում