Գերմանիան և Եվրոպական միությունը՝ Հայաստանի հետ համատեղում են ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել Գերմանիայի Միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնի և գերմանական «Կարիտաս»-ի կողմից գործուղված 16 անդամից բաղկացած բժշկական թիմը:
Դա շտապօգնության բժիկների, բուժքույրերի, արհեստական շնչառության մասնագետների, ինտենսիվ թերապիայի անձնակազմի և ախտահանման միջոցների արտադրության մասնագետների խումբ է:
Գերմանացի մասնագետներն իրենց հետ բերել են 2000 հավաքածու պաշտպանիչ սարքավորում, անձնական պաշտպանիչ սարքավորումներ, թթվածնի խտանյութեր, ռենտգենյան սարք և դեղորայք:
Երկու շաբաթվա ընթացում գերմանացի բժիշկները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, կկիսվեն այս ոլորտում իրենց երկրի փորձով: