Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ ցերեկը ժամը 4-ին, Բաքվի թաղամասերից մեկում՝ Բինագադիում: Ինչպես ԱՊԱ գործակալությանը հաղորդել են ԱԻՆ-ում, գազի արտահոսքի պատճառով սրճարանում պայթել է գազի բալոնը և հրդեհ է բռնկվել:
Այդպիսի բալոններ հաճախ են օգտագործում Բաքվի ծայրամասերի փոքր սրճարանում գազամատակարարման խափանումների ժամանակ կամ եթե գազի գիծը սրճարանին չի հասնում: Սրճարանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գազի գիծ չի եղել, ասել են Trend գործակալությանը Azeriqaz ընկերության աշխատակիցները [այն պատասխանատու է Ադրբեջանում գազամատակարարման համար]:
Սրճարանը գտնվում էր քարից և փայտից փոքր շինությունում: Դրա բոլոր հրդեհավտանգ մասերն այրվել են:
Պայթյունի ժամանակ զոհված կինն ու տղամարդը սրճարանի աշխատակիցներ էին: Եվս երկուսը ծանր վիճակում գտնվում են Հանրապետական այրվածքաբանական կենտրոնում: