Աղջիկը, որին հարազատները բռնի ուժով պահում էին Ադրբեջանում, կարողացավ վերադառնալ Ռուսաստան
18-ամյա Ռուսաստանի քաղաքացի Սևգիա Իսմայլովային, որին նրա հարազատները բռնի պահում էին տանը, Բաքվում և թույլ չէին տալիս մեկնել երկրից, հաջողվել է փախչել և վերադառնալ Ռուսաստան:
• «Տնային գերությունը», ծեծը և սպառնալիքները. Այն, ինչ պատահեց Սևգիա Իսմայիլովայի հետ
Աղջիկը մեկնել է Մոսկվա, որտեղ նրան իրենց խնամակալության և պաշտպանության տակ են վերցել տեղի ԼԳԲՏ ակտիվիստները: Մոսկվայից Սևգիան շուտով կմեկնի Կրասնոյարսկ, որտեղ նա ապրում և սովորում է:
Սևգիա Իսմայիլովայի խոսքով, նա մանկուց ընտանիքում ենթարկվել է ֆիզիկական բռնության: Աղջիկն ասում է, որ մոտ ապագայում չի ցանկանում շփվել իր հարազատների հետ: