Այս գիշեր Լոնդոնում բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ քաղաքի մզկիթներից մեկի մոտ: Արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 8-ը:
Բեռնատարը վարող 48-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդի կողմից և փոխանցվել ոստիկանությանը: Միջադեպի ընթացքում նա բղավել է, որ սպանելու է բոլոր մուսուլմաններին:
Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը դիտարկում է որպես լիարժեք ահաբեկչություն: Միաժամանակ նա մտադիր է հարձակվողին հոգեբուժական փարձաքննության ենթարկել:
Վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է կաբինետի արտակարգ նիստ հրավիրելու մտադրության մասին: