Ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամեդովն ազատ է արձակվել․ նա կրել է պատիժը՝ ներումից անմիջապես հետո
Ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամեդովն ազատ է արձակվել 30-օրյա վարչական կալանքից հետո։ Նա մեղադրվում էր ոստիկանությանը չենթարկվելու համար ներմամբ ազատ արձակվելուց հետո։ Մամեդովը բողոքում էր, որ իրեն ծեծել են ձերբակալելուց հետո։ Շատերը նրա կալանքի իրական պատճառ են համարում այն, որ ներումից հետո Բայրամը կտրուկ քննադատում էր իշխանություններին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։
• Բայրամ Մամեդովի կալանքի և դրա առաջացրած սկանդալի մենրամասները
2016թ-ին ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը դատապարտվել էին 10 տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ Դրանից անմիջապես առաջ նրանք հակակառավարական կարգախոս էին գրել Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին։
Amnesty International իրավապաշտան կազմակերպությունը նրանց խղճի գերի էր ճանաչել։
Նրանք ազատ էին արձակվել 2019 թ-ի մարտի 16-ին 399 մարդու շնորհված ներման արդյունքում, որոնց թվում մոտ 50 քաղբանտարկյալ կար։
• Ինչո՞ւ են Գիաս Իբրահիմովին ներումից հետո ոստիկանություն կանչել
2019թ-ի մարտի 30-ին Բայրամ Մամեդովը դատապարտվել էր 30-օրյա վարչական կալանքի ոստիկանությանը չենթարկվելու համար։
Մամեդովը հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նրան դաժանաբար ծեծել են քննչական մեկուսարանում։ Փաստաբանը երկու անգամ բողոքարկել էր վճիռը, սակայն երկու անգամ էլ այն մերժվել էր։