Բայրամ Մամեդովը բողոքել է, որ իրեն կտտանքների են ենթարկել։ Նրա կալանքը վեճի առարկա է դարձել լրագրողների և ընդդիմության միջև " />

Ադրբեջանցի ակտիվիստը և խղճի գերին 30 օրվա կալանքի է դատապարտվել

Բայրամ Մամեդովը բողոքել է, որ իրեն կտտանքների են ենթարկել։ Նրա կալանքը վեճի առարկա է դարձել լրագրողների և ընդդիմության միջև

NIDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովը, որը 30 օրվա վարչական կալանքի է դատապարտվել, բողոքել է քննչական մեկուսարանում իր հանդեպ կիրառված խոշտանգումներից։

Մամեդովին կալանավորել են մարտի 30-ին՝ ընդամենը երկու շաբաթ անց համաներմամբ բանտից ազատ արձակելուց հետո։ Նրան մեղադրել են ոստիկանությանը չենթարկվելու համար և մի քանի ժամ անց դատապարտել վարչական կալանքի։

Ի՞նչ է Ադրբջանում նշանակում «դատապարտվել է յոթ տարով»

• Ցմահ բանտարկյալի նամակը Հայատսանի բանտից

Նրա փաստաբան Էլչին Սադիղովը բողոք է ներկայացրել, վերաքննիչ դատարանն այն քննել է մարտի 2-ին և մերժել։ Դատարանում Բայրամ Մամեդովը հայտարարել է, որ ոստիկանները կկտանքների են ենթարկել իրեն։

Ո՞վ է Բայրամ Մամեդովը

2016թ-ին ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը դատապարտվել են յուրաքանչյուրը տասը տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ Դրանից անմիջապես առաջ նրանք հակակառավարական կարգախոս էին գրել Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին։ Amnesty International իրավապաշտպան կազմամկերպությունը նրանց խղճի գերի էր ճանաչել։ Նրանք երկուսն էլ ազատ են արձակվել 2019թ-ի մարտի 16-ին 399 մարդու համաներման շրջանակում, որոնց թվում էր 50 քաղբանտարկյալ։

Կալանքն ու կտտանքները

Բայրամ Մամեդովի խոսքով՝ մարտի 30-ին իրեն ձերբակալելուց հետո դաժանաբար ծեծել են քննչական մեկուսարանում։ Նա դատավորին ցույց է տվել կապտուկներն ու մատնանշել, թե ովքեր են իրեն ծեծել․ նրանք նույնպես դահլիճում են եղել։ Այս մասին նիստից հետո պատմել է մեկ այլ նախկին քաղբանտարկյալ, հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը։ Բլոգերը տեսագրել է նաև այն, որ Բայրամը «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում է․ «Վատ»։

Բողոքը դատավորը մերժել է, սակայն կտտանքների մասին բողոքն ընդունել վարույթ, գրում է «Կավկազսկի ուզելը»։

Փաստաբանը հաղորդել է նաև, որ իրեն թույլ չեն տվել իր վստահորդին այցելել մեկուսարանում այն պատճառաբանությամբ, թե այնտեղ վարակազերծում է իրականացվում։

Լրագրողներն ու ընդդիմադիրները վիճում են, թե ով է մեղավոր կալանքի համար

Մամեդովի կալանքը դաժան վեճեր է առաջացրել մամուլի և ընդդիմադիր գործիչների միջև։

Կալանքի նախօրեին Բայրամ Մամեդովը հարցազրույց էր տվել Turan գործակալությանը, որում պատմել էր պատվանդանի վրա «ստորագրություն թողնելու» իր և Գիաս Իբրահիմովի շարժառիթների մասին։

Մեջբերում հարցազրույցից․

– Նույն կերպ կվարվեի՞ր հուշարձանի հետ՝ իմանալով, թե ինչպես ես դրա համար պատժվելու։

– Եթե իմանայի, որ իմ կրած տանջանքները վերադառնալու են ավելի մեծ թափով, միևնուն է, առանց մի գրամ կասկածելու և առանց վախի կրկին կգնայի այնտեղ՝ հուշարձանի մոտ, նույնիսկ փակ աչքերով։ Պարզապես հաջորդ անգամ ավելին կանեի, քան հաջողվեց նախորդ անգամ։

Հենց այս հայտարարությունն են շատերը համարում նոր կալանքի իրական պատճառ։ Նրանք լրագրողին են մեղադրում, որ իր հարցով սադրել է, փաստացի Բայրամի «գլխին սարքել է»՝ չմտածելով նրա անվտանգության մասին։

Այս կարծիքին է, օրինակ «Հանրապետական այլընտրանք» ընդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը:

«Բազմաթիվ լրագրողներ Ադրբեջանում իրենց այնպես են պահում, կարծես ապրում են ժողովրդավարական կամ գոնե համեմատաբար ազատ երկրում։ Նրանց թվում է, թե իրենք բարոյական և պրոֆեսիոնալ իրավունք ունեն ռեժիմի դեմ պայքարող մարդկանց ցանկացած հարցեր տալու։ Սակայն ներկայիս պայմաններում դա կարող է վերջիններիս ազատությանը սպառնալիք դառնալ»։

Իլգար Մամեդովը որոշ լրագրողների հիմնական թիրախն է դարձել, որոնք սկսել են պաշտպանել իրենց անանուն գործընկերոջը՝ հարցազրույցն անցկացրած լրագրողի անունը հայտնի չէ։

«Եթե ճշմարտությունը գտնելու համար պետք է խոչընդոտներ հաղթահարել, ուրեմն պետք է դա անել։ Նորությունները գրվում են, իսկ հարցազրույցները՝ վերցվում ոչ նրա համար, որ հարգանքի տուրք մատուցենք քաղաքական գործիչներին», – իր էջում գրել է լրագրող Սևինջ Վագիֆգըզըն։

Սակայն լրագրողների մեջ կան այնպիսիք, որոնք Իլգար Մամեդովին են պաշտպանում․

«Բայրամը քաղաքական գործիչ չէ, այլ երիտասարդ ակտիվիստ։ Նա արել է մի բան, որին ոչ ոք ունակ չէ։ Իսկ ի՞նչ է արել հասարակությունը։ Նրան հոշոտվելու է դատապարտել», – գրել է Այնուր Հեյդարովան։ 

None found


Կարդալ ավելին JAMnews-ում