Մարտի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներման մասին հերթական հրաման է ստորագրել Նովրուզ համազգային տոնի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ 423 բանտարյալի է ներում շնորհվել: 412 բանտարկյալ ազատվել է ժամկետի մնացած մասը կրելուց: Երկու հոգու համար ցմահ բանտարկությունը փոխարինվել է համապատասխանաբար 25 և 15 տարվա ազատազրկմամբ:
Ազատ արձակվածների թվում կան 5 հոգի, որոնց իրավապաշտպանները ներառել էին քաղբանտարկյալների իրենց ցուցակում:
Ավելի մանրամասն քաղբանտարկյալների ցուցակների մասին կարող եք կարդալ JAMnews—ի հոդվածում:
Ներում է շնորհվել նաև ընդդիմադիր քաղաքական էմիգրանտների ազգականներ՝ «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդովի եղբորն ու եղբորորդուն, ինչպես նաև «Մեյդան TV»-ի ղեկավարի աներձագ Էմին Աբդուլաևին (Միլլի): Նրանք բոլորը դատապարտվել են թմրանյութերի պահպանման մեղադրանքով:
Մարտի 17-ին սկսվել է ներման մասին հրամանի կատարումը: