Աբխազիայում հրապարկում են այն անձանց անունները, որոնք խուսափում են բանակում ծառայել
Աբխազիայում առաջին անգամ հանրայնացրել են այն անձանց ցուցակը, որոնք խուսափում են բանակում ծառայել առանց հարգելի պատճառի:
«Խուսափողների ցուցակում» ընդհանուր առմամբ 18-28 տարեկան 282 մարդ կա: Ճիշտ է, հետո պարզվեց, որ մի քանի հոգու անուն սխալմամբ է այնտեղ հայտնվել, պաշտպանության նախարարությունը խոստանում է մոտ ապագայում հստակեցնել ցուցակը:
Բ
անակում ծառայելու ցանկության բացակայությունը երիտասարդության, հիմնականում՝ քաղաքաբնակների շրջանում աբխազական հասարակությունում պարբերաբար քննարկվող թեմաներից մեկն է: Այդ պատճառով էլ առօրյայում աբխազական զինված ուժերն անվանում են «գյուղական»:
Սակայն ցուցակում առանձնահատուկ կերպով երկու կատեգորիա է առանձնացվում, որոնցում ընդգրկվածները չծառայելու հարգելի պատճառ ունեն, թեև զինկոմիսարիատներից պաշտոնական տարկետում չունեն. դա ուսանողներն ու մարզիկներն են:
Ցուցակում ներգրավված ուսանողներն ու ասպիրանտները հասարակությունում հատուկ վրդովմունքի առիթ են դարձել:
«Չհասկացա, թե այդ ի՜նչ ցուցակ է: Ինչո՞ւ եմ ես այդ ցուցակում: Զինկոմիսարիատը հիանալի տեղեկացված է, որ ես ասպիրանտուրայում եմ սովորում, ինչն, ըստ օրենքի, ինձ տարկետում է տալիս: Եվ դա զորակոչից խուսափում չէ», — սոցցանցերում մեկնաբանում է Այնար Կուբրաան՝ այն մարդկանցից մեկը, որն իր անունը գտել է ցուցակում:
Այն բանին, որ «խուսափողների» ցուցակում հայտնվել են նաև մարզիկները, չի համաձայնել սպորտի կոմիտեն:
«Ամենայն հարգանքով դեպի պաշտպանության նախարարությունը՝ ցանկանում եմ, որ բոլորը հասկանան, որ մեր մարզիկներն արդեն կատարում են իրենց քաղաքացիական պարտքը՝ մեր հանրապետության դրոշը բարձրացնելով միջազգային մարզական մրցաշարերի պատվո հարթակներին», — լրագրողներին ասել է Աբխազիայի Սպորտի պետական կոմիտեի նախագահ Բագրատ Խուտաբա Խուտաբան:
Ընդ որում, կոմիտեի նախագահն ընդգծել է, որ մարզիկները «ֆիզիկապես պատրաստ են և ցանկցած պահի կարող են պաշտպանել հայրենիքը»:
Սոցցանցերն արձագանքում են բուռն և հակասական կերպով: Մի քանի բնորոշ մեկնաբանություն.
«Առաջին հետպատերազմական տարիներին երիտասարդությունն ինքն էր դեպի բանակ ձգտում՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Իսկ հիմա խառնաշփոթ է»:
«Մեր հայրենիքի համար արյուն են թափել Աբխազիայի լավագույն զավակները: Իսկ [սրանք] պատճառներ են փնտրում չծառայելու համար»:
«Անհասկանալի է, թե ինչու են հրապարակել այդ ցուցակները: Մի՞թե պաշտպանության նախարարությունն ի վիճակի չէ կատարելու իր աշխատանքն առանց հասարակությանը ներգրավելու»:
«Բանակում իրոք բացակայում է տարրական կարգուկանոնը, իսկ ծառայությունը վաղուց դադարել է հեղինակավոր մի բան լինել»:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի