Հայտարարագրված է, որ չարտոնված միջոցառումները կանխվելու են~" />

Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեն ընտրություններին ընդառաջ անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի.

Հայտարարագրված է, որ չարտոնված միջոցառումները կանխվելու են~

Հարավային Օսիայի ուժային կառույցների աշխատակիցներն անցել են ծառայության հատուկ ռեժիմի նախագահական ընտրություններինախաշեմին անցկացվող ակտիվ ընտրարշավի մեկնարկի հետ կապված:

«Ուժային կառույցների աշխատակիցներից շտաբ է կազմվել, որը պետք շաբաթը մեկ հավաքվի: Տեղեկատվության փոխանակումն արդենժամանակի իրական ռեժիում է ընթանում», – հայտարարել է Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեի ղեկավար ՎիկտորՇարգաևը նախագահի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, Պետանվտանգության կոմիտեի սահմանադրական կարգի պահպանման ստորաբաժանումն անցում է կատարել 7-օրյաաշխատանքային շաբաթի, և այդ ռեժիմը կշարունակվի մինչև նախընտրական արշավի ավարտը:

Պետանվտանգության կոմիտեի ղեկավարը կարծում է, որ օգտակար կլինի ընտրություններից առաջ քաղաքացիներին և նախագահի թեկնածուներին բացատրել զանգվածային միջոցառումների անցկացման կանոնները:  «Թե ինչպես թույլտվություն ստանալ, որ օրենքի հիման վրա և այլ նրբություններ: Եթե քաղաքապետարանը հանրային միջոցառումների անցկացման թույլտվություն չտա, դրանք կկանխվեն», – ասել է Շարգաևը:

Ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել նաև հանրապետության միլիցիան:

  • Հարավային Օսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն ապրիլի 9-ին: Այօրվա դրությամբ հայտնի են նախագահի 6թեկնածուների անունները, նրանց թվում են գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովը, խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովն ու ՀՕնախկին նախագահ (2001-2011թթ.) Էդուարդ Կոկոյտին:
  • Հարավային Օսիան մասշտաբային քաղաքական ակցիաներ է վերապրել 2011թ-ի դեկտեմբերին՝ նախորդ նախագահականընտրություններից հետո: Այն ժամանակ հիմնական մրցակիցները խորհրդարանի ներկայիս ղեկավար Անատոլի Բիբիլովն ու անկախթեկնածու Ալլա Ջիոևան էին: Այն ժամանակ Գերագույն դատարանը չեղարկեց ընտրությունների արդյունքները: Հուզումները հնարավորեղավ հանդարտեցնել: Կրկնակի ընտրություններին՝ 2012թ-ի մարտին, հաղթանակ տարավ հանրապետության ներկայիս նախագահ ԼեոնիդԹիբիլովը:

JAMnews-ի ֆոտոպատմությունը Ցխինվալում 2011-2012թթին տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն:

Կարդալ ավելին JAMnews-ում