Ռուսաստանի ռազմական ագրեսիան, օկուպացիան և ռուսական պրոպագանդան, ըստ Վրաստանի քաղաքացիների, ամենամեծ սպառնալիքներն են ստեղծում" />

Վրաստանի քաղաքացիները որպես երկրի համար գլխավոր սպառնալիք նշում են Ռուսաստանը

Ռուսաստանի ռազմական ագրեսիան, օկուպացիան և ռուսական պրոպագանդան, ըստ Վրաստանի քաղաքացիների, ամենամեծ սպառնալիքներն են ստեղծում

ԱՄՆ Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում հարցվածների մեծ մասը (63%) Ռուսաստանն անվանել է երկրի գլխավոր սպառնալիք: Հարցումը, NDI պատվերով, անցկացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) 2018թ-ի մարտ-ապրիլ ամիսներին ամբողջ Վրաստանի մասշտաբով:

Ըստ հարցվածների մեծ մասի՝ ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանի ռազմական ագրեսիան (33%), Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան, ահաբեկչությունը, ռուսական պրոպոգանդան և Ռուսաստանից տնտեսական կախվածությունն է: Ռուսաստանի հետ կապված գործոններն ընդհանուր առմամբ նշել է հարցվածների 53%-ը: Սպառնալիքների թվում նշվել են նաև Վրաստանում Թուրքիայի շահերը (5%), կրոնական (4%) և էթնիկական դիմակայությունը (2%), ՆԱՏՕ-ին անդամակցումը (3%):

Սպառնալիք ներկայացնող երկրների թվում Ռուսաստանից հետո նշվել են Թուրքիան (8%) և ԱՄՆ (5%): Միևնույն ժամանակ հարցվածների 30%-ը ԱՄՆ-ն նշում են որպես երկիր, որն առավելագույնս նպաստում է Վրաստանի անվտանգությանը: 15%-ը որպես այդպիսի երկիր նշել է Ռուսաստանը:

26%-ը համարում է, որ Վրաստանի անվտանգությանը լավագույնս կնպաստի ՆԱՏՕ-ին անդամակցումը: Վրաստանի անվտանգությունն ապահովող կոմպոնենտների թվում նշվել են սեփական ուժերով պաշտպանունակության ապահովումը, ԵՄ-ին անդամակցումն ու ժողովրդավարության զարգացումը:

Հարցվածների կեսից ավելին (52%) Վրաստանն անվտանգ երկիր է համարում: Սակայն հարցվածների զգալի մասը (43%) նրանց հետ համաձայն չէ: Գրեթե կեսը համարում է, որ վերջին 3 տարում երկրի պաշտպանունակությունը չի բարելավվել, 49%-ը կարծում է, որ ապագայում Վրաստանում անվտանգության հետ կապված իրավիճակը կբարելավվի:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները ոչ միշտ են համընկնում JAMnews-ի կամ դրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակումների այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, բռնության կոչ պարունակող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:


Կարդալ ավելին JAMnews-ում