Ինչպիսի՞ն էր «Մանկական աշխարհը»
Այս տեսագրոթյունն արվել է հրդեհից մի քանի շաբաթ առաջ: Մենք ցանկացել ենք փոխանցել այն մթնոլորտը, որը երկար տարիների ընթացքում այդ շենքում չէր փոխվում:
Խորհրդային ժամանակներից ի վեր մնացած ներքին հարդարանքից և ցուցանակներից զատ կարելի է այսպիսի զգուշացում տեսնել. «Շենքում ծխելը խստիվ արգելվում է»: «Մանկական աշխարհի» շենքը կառուցվել էր խորհրդային տարիներին և սկզբում այդտեղ վաճառվում էին միայն խաղալիքներ և մանկական իրեր:
Ավելի ուշ՝ 1990-ականներին, շենքը վերածվեց ընդհանուր առևտրի կենտրոնի: Երեխաների համար ապրանքին զուգահեռ այստեղ վաճառվում էին գորգեր, ջահեր, սպասք, կտորեղեն և այլ ապրանք: Վաճառասեղաններն ու տեղերը վարձակալում էին առանձին վաճառողներ: Առանձին տեղակայված էր և գործում էր «ոսկու բորսա»: Շենքը կոմունիստների ժամանակներից չէր վերանորոգվել, և այդտեղ ամենուր պահպանվել էին ռուսերենով գրառումներ
«Մանկական աշխարհում» հրդեհը բռնկվել է հունվարի 30-ին, առավոտյան մոտավորապես ժամը 3-ին: Հրշեջներն 8 ժամ պայքարել են կրակի դեմ: Զոհեր չկան: Ամբողջությամբ այրվել է 13 հազար քառակուսի մետր մակերես: Վնասներ են կրել տասնյակ վաճառողներ, որոնք «Մանկական» աշխարհում վաճառակետեր էին զբաղեցնում: Այրվել է նաև պահեստներում պահվող ապրանքը: 2016թ-ի հուլիսին շենքի բալանսային արժեքը կազմում էր 6 344 779 լարի: