ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ֆինանսավորի Հայաստանի քաղաքական ուժերին
ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը որոշել են չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել Հայաստանում գործող քաղաքական ուժերից և ոչ մեկին։
«Ժամանակ» օրաթերթի հաղորդմամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը և ԵՄ պատվիրակության դեսպան Սվիտալսկին նեղ առանձնազրույցներում իրենց հիասթափությունն են հայտնել Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակից, որտեղ ոչ միայն արդար մրցակցային հնարավորություններն են բացակայում, այլև՝ արևմտյան ազատական արժեքներ դավանող քաղաքական ուժերը։
Որոշում է կայացվել, որ ԱԺ առաջիկա ընտրություններում, որոնք կայանալու են 2017 թ.-ի ապրիլի 2-ին, ԱՄՆ–ի և ԵՄ–ի ֆինանսական սահմանափակ միջոցներն ուղղվելու են առավելապես դիտորդական հասարակական ջանքերին։