Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում
video icon

«Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ». Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Բիշքեկում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հերթական հանդիպումը։ Վերջին շրջանում նրանք հաճախ են հանդիպում, սակայն բանակցություններից ամեն անգամ ավելի ու ավելի քիչ տեղեկություններ են հաղորդվում

Ի՞նչ սպասել Պուտինի այցից

Պուտինը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ նիստին. ի՞նչ սպասել

Ի՞նչ ծրագրերով են ռազմական դաշինքի երկրների ղեկավարները գալիս հանդիպմանը, որի օրակարգում «Հայաստանին օգնություն տրամադրելու» հարցն է, և ինչպե՞ս պետք է արձագանքի Երևանը կառույցի անգործությանը

Խաղաղության պայմանագիր Հայաստան-Ադրբեջան

«Ռուսաստանի հետ մնալն ավելի մեծ ռիսկ է ՀՀ-ի համար, քան ԱՄՆ-ի հետ նոր դաշինքը»։ Կարծիք

Ավելի ու ավելի շատ փորձագետներ են Հայաստանի իշխանություններին խորհուրդ տալիս հստակ դիրքորոշում որդեգրել և հրաժարվել Ռուսաստանի հետ կեղծ դաշնակցային հարաբերություններից, քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել

Փաշինյանի արձագանքը Ալիևի ելույթին

«Խաղաղության օրակարգը հայության «խաղաղ ոչնչացումը» չէ»․ Փաշինյանի արձագանքը Ալիևի ելույթին

Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ գլոբալ էներգետիկ օրակարգն է ոգևորել Ալիևին, բայց ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոնկրետ միջոցներ ձեռնարկի «Ադրբեջանի գործելակերպի առիթով»

Պուտինի հայտարարությունը և երկու պատասխան Հայաստանից

Երկու իրարամերժ պատասխան Երևանից Պուտինի հայտարարությանը. ի՞նչ է կատարվում

Ռուսաստանի նախագահը Հայաստանին առաջարկել է ընտրություն կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման երկու տարբերակի միջև՝ ռուսական և «վաշինգտոնյան»։

Պրահայի հայտարարություն. Վերլուծություն Երևանից և Բաքվից

Պրահայի հայտարարությունը խաղաղություն կբերի՞։ Վերլուծություն Երևանից և Բաքվից

Ի՞նչ են խոսում Երևանում և Բաքվում Պրահայում Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո: Վերջին լուրերը Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներից, փորձագիտական ​​գնահատականներ։

Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը

Անկախության հռչակումից հետո առաջին անգամ Ադրբեջանը և Հայաստանը պետությունների ղեկավարների մակարդակով փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։

Զենքի գնման նոր շուկաներ

Զենքի գնման շուկայի դիվերսիֆիկացիա․ Հայաստանը նվազեցնում է կախումը Ռուսաստանից

Հայաստանում ակտիվ քննարկվում է Հնդկաստանից զենք գնելու տեղեկությունը։ Փորձ հասկանալ՝ ինչո՞ւ է ընտրվել հնդկական զենքի շուկան, արդյո՞ք շահավետ գործարք է կատարվել

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին