Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթաց

«Հակամարտությունը կարող էր նաև չլինել». կարծիք Ղարաբաղյան խնդրի մասին

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս էր ընթանում բանակցային գործընթացը, ինչպիսի՞ն է իրավիճակը ներկա պահին․ իր տեսակետը JAMnews-ին է տրամադրել ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Amnesty International-ը՝ ԼՂ-ի շրջափակման մասին

«Կարմիր խաչի օգնությունը բավարար չէ»․ Amnesty International-ը՝ ԼՂ-ի շրջափակման մասին

Իրավապաշտպան կառույցի գնահատմամբ՝ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ ԼՂ-ի բնակչությունը չզրկվի սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների հասանելիությունից:

Այն, ինչ մնացել է Բաբայլիից

Բաբայլին ադրբեջանական գյուղ է Ադրբեջանի հարավ-արևմուտքում գտնվող Զանգելանի շրջանում (սահմանակից է Հայաստանին և Իրանին), որը վերդարձվել է 2020 թ-ի պատերազմի ժամանակ։ Լրագրող Այթեն Ֆարհադովան հիշում է այդ գյուղում անցկացրած մանկությունը, ուր ադրբեջանցիները վերադառնում են 29 տարի անց

Հարցազրույց Ռուբեն Վարդանյանի հետ BBC

«ԼՂ-ի հայերն ունեն ինքնորոշման իրավունք». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը BBC-ին

Արցախի պետնախարարը HardTalk հաղորդման շրջանակում ներկայացրել է ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այնտեղ ապրող հայերի հետագա ճակատագրի իր տեսլականը։

Եվրախորհրդարանը՝ Լաչինի միջանցքի վերաբացման մասին

«Անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը»․ Եվրախորհրդարանի կոչը Բաքվին

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ԼՂ-ի շրջափակման հումանիտար հետևանքների մասին, որում պաշտոնական Բաքվին պահանջ է ներկայացվում «ապագայում էլ զերծ մնալ Հայաստանի և ԼՂ միջև հաղորդակցությունը խաթարելուց»

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ