Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան (ծնվ. 1975 թ. հունիսի 1-ին), ՀՀ վարչապետն է 2018-ի մայիսի 8-ից: Դրանից առաջ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, 2012-2018 թվականներին ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

 

Փաշինյանը վարչապետ դարձավ «թավշյա հեղափոխության» հաղթանակի արդյունքում, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար տարիներ գլխավորում էր երկիրը, հրաժարական տվեց:

2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» քաղաքական ուժն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացավ Ազգային ժողովում:

 

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են.

  1. Հայաստանը կպահպանի գործընկերային հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չի լինի:
  2. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը կշարունակվի՝ այդ թվում, Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններում:
  3. Երևանը պատրաստ է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց դրա համար Անկարան պետք է դադարի Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ առաջադրել:
  4. Փաշինյանը հույս ունի, որ Վաշինգտոնն ըմբռնումով կմոտենա Թեհրանի հետ համագործակցությանը, գիտակցելով Երևանի համար դրա կարևորությունը, և չի խոչընդոտի դրան, չնայած Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Փաշինյանի կառավարությունը կոշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ և ձեռնարկատիրական գործունեության մենաշնորհների: Նրա ղեկավարության ընթացքում հարուցվել են քրեական գործեր մի շարք բարձրաստիճան անձանց նկատմամբ: Այդ թվում, երկու նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև նրանց հարազատների նկատմամբ:

Բաքվի պլանները մոտ ապագայում. Մեկնաբանություն Երևանից
photo icon

«Բաքվի և Մոսկվայի պլանը Արևմուտքին տարածաշրջանից դուրս մղելն է». կարծիք

Կկայանա՞ Փաշինյան-Ալիև հանդիպում Մյունխենում, որո՞նք են Ադրբեջանի նպատակները կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի մեկնաբանությունը:

Փաշինյանը՝ Բաքվի նպատակների մասին

«Հայաստանը սեփական տարածքից դուրս նպատակներ չունի»․ Փաշինյան

Վարչապետը կառավարության նիստում արձագանքել է Ալիևին, խոսել սահմանային սրացման, սահմանազատման գործընթացի ձգձգման մասին, արձագանքել երկրի իրավական դաշտի վերաբերյալ Ադրբեջանից հնչած հայտարարություններին։

Փաշինյանի հարցազրույցը The Telegraph-ին. անհարմար հարցեր

Անհարմար հարցեր և անուղղակի պատասխաններ. Փաշինյանի հարցազրույցը The Telegraph-ին

Բրիտանացի լրագրող Ռոլանդ Օլիֆանթը Հայաստանի վարչապետին հարցրել է՝ վախենո՞ւմ է Ադրբեջանի հետ նոր պատերազմից, Պուտինին կձերբակալե՞ն, եթե նա գա Երևան և արդյո՞ք Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։

Փաշինյանի հարցազրույցը Wall Street Journal-ին

«Ճիշտ չենք անում, երբ անվտանգություն ասելով հասկանում ենք միայն բանակ»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետը Wall Street Journal-ին տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանում խաղաղության հաստատման, ճանապարհների ապաշրջափակման սկզբունքների և «Խաղաղության խաչմերուկ» ստեղծելու մասին։

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդումը Փաշինյանի մասին

«Վիրավորանք Հայաստանի հասցեին»․ պահանջ եթերազրկել ռուսական ալիքները

Փաշինյանի մասին մանիպուլյացիաներ և կեղծիքներ պարունակող ՌԴ «Առաջին ալիքի» հաղորդումից հետո Հայաստանում թեժացել է ռուսական ալիքները հայկական մուլտիպլեքսից հեռացնելու քննարկումը։

Բրյուսելի բանակցություններից ակնկալիքներ

Բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ալիևը կգնա՞ Բրյուսել և ի՞նչ սպասել

Փաշինյանը Ալիևի հետ «շրջադարձային փաստաթուղթ» ստորագրելու պատրաստակամության մասին խոսել էր դեռ հոկտեմբերի սկզբին, այդ պատճառով էլ Հայաստանում այժմ քննարկվում է Բրյուսելում այն ​​ստորագրելու հնարավորությունը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին