Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Ադրբեջանի արտգործնախարար․ «Մենք թևակոխել ենք խաղաղ համակեցության փուլ»

Բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում, կարող է գործարկվել կենսական կարևորության անկախ ցամաքային միջանցքը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը

Ոսկու հանքը հայ-ադրբեջանական նոր սահմանին։ Ինչպե՞ս կիսել այն

Արցախի Քարվաճառի շրջանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Հայաստանի Սոթք գյուղի մոտ գտնվող ոսկու հանքը վիճելի տարածք է դարձել։ Սահմանն անցնում է հանքավայրի մեջտեղով

Ֆրանսիայի Սենատ, Լեռնային Ղhարաբաղի ճանաչման մասին բանաձև, խորհրդատվական բնույթ,

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը

305 պատգամավոր կողմ է քվեարկել և միայն մեկը՝ դեմ: Փաստաթուղթն ինքնին իրավաբանական ուժ չունի և կրում է խորհրդատվական բնույթ: Այժմ իր խոսքը պետք է ասի Ֆրանսիայի կառավարությունը

Եվրոպական դատարանը Ադրբեջանից տեղեկություններ է ակնկալում հայ ռազմագերիների մասին

Մինչև նոյեմբերի 27-ը Բաքուն պետք է ներկայացնի 17 հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն՝ գերության պատճառների, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական օգնության մասին

Նիկոլ Փաշինյան, Դաշնակցություն, Արթուր Վանեցյան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ընդդիմության հանրահավաք, նորություններ,
photo icon

Փաշինյանը «ազգային անվտանգության սպառնալիք է». ընդդիմության հերթական հանրահավաքը Երևանում

Ընդդիմադիրները պնդում են, որ վարչապետը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը հիմնական խնդիրներից կառավարությունում կադրային փոփոխությունների միջոցով

photo icon

Մայր Աթոռը դատապարտում է Շուշիի Կանաչ ժամի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմը

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժինը հայտարարությամբ է հանդես եկել և կոչ է ուղղել միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունը

«Պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև»․ արցախյան պատերազմի ընթացքի մասին

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խոսքով՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունն ընդունվել է իրավիճակի բազմակողմանի գնահատման արդյունքում

հայերը լքում են տարածքները, որոնք փոխանցվում են Ադրբեջանին, հավատացյալները գնում են սրբավայրերին հրաժեշտ տալու, տեսանյութ, եռակողմ համաձայնագիր, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, պատերազմ Արցախում, ռուս խաղաղապահներ, կադրեր վայրերից, որոնք անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ,
video icon

Հայերը լքում են Ադրբեջանին փոխանցվող տարածքները։ Տեսանյութ Դադիվանքից

Ըստ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնագրի՝ Արցախում պատերազմը դադարեցվել է, ռուս խաղաղապահներ են մտցվել տարածաշրջան։ Կադրեր այն վայրերից, որոնք անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ

Հայաստանի նախագահ, Արմեն Սարգսյան, վարչապետի հրաժարական, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քաղաքական խորհրդակցություններ, եռակողմ փաստաթուղթ Ղարաբաղում հրադադարի մասին, Արցախ,

ՀՀ նախագահն անխուսափելի է համարում վարչապետի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Սա Արմեն Սարգսյանի քաղաքական խորհրդակցությունների արդյունքն է, որոնք սկսվել են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո: Նույն օրը երկրում բողոքի շարժում սկսվեց։

Կարծիք․ ինչո՞ւ է խաղաղությունն Արցախում անհուսալի, և ինչո՞ւ է Ռուսաստանին պետք Արևմուտքի աջակցությունը

Ինչո՞ւ է Ադրբեջանը համաձայնել ռուս խաղաղապահների տեղակայմանը, ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող իրացնել Ղարաբաղի վերաբերյալ համաձայանգիրն առանց Արևմուտքի օգնության․ վերլուծում է Թոմաս դը Վաալը

photo icon

Ղարաբաղի հարցով համաձայնագիրը ոչ թե խաղաղության, այլ զինադադարի մասին է

Նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտավ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ պայմանավորվածությունը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն, և ի՞նչ սպասել, ըստ հայ քաղաքագետների

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին