Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության նախագահն է 2012 թ–ի մայիսից։ Մինչ այդ նա երկրի նախագահն էր 1999 թ–ի դեկտեմբերից մինչև 2008 թ–ի մայիսը։ Նախագահական ժամկետների միջև ընկած ժամանակահատվածում նա Ռուսաստանի վարչապետն էր։

Ծնվել է 1952 թ–ի հոկտեմբերի 7–ին Լենինգրադում, ԽՍՀՄ։

1977 թ–ից աշխատել է ԽՍՀՄ պետանվտանգության և հակահետախուզական համակարգերում։ 1985 թ–ից մինչև 1990 թ–ը ԳԴՀ–ում ԽՍՀՄ արտաքին հետախուզության ռեզիդենտուրայում է աշխատել։ Պուտինի համար քողարկում էր Դրեզդենում ԽՍՀՄ–ԳԴՀ բարեկամության տան տնօրենի պաշտոնը։

ՊԱԿ–ից ազատվել է 1991 թ–ի օգոստոսին փոխգնդապետի կոչումով։

Ռուսաստան․ մեկուսացման շքերթ

Ավելի ու ավելի շատ երկրներ են խուսափում Պուտինի հետ շփումից․ այսպես են ռուս փորձագետները բացատրում այն, որ որոշ արտասահմանյան առաջնորդներ հրաժարվել են մասնակցել տոնակատարությանը

photo icon

Թե ինչպես է Պուտինը կազակների երգչախմբի հետ ժամանել Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին. լուսանկարներ, տեսանյութ և քաղաքական համատեքստը

Ավստրիայի և Ռուսաստանի առանձնահատուկ հարաբերությունների մասին, և ինչու են ավստրիական լրատվամիջոցներն ու ընդդիմությունն այժմ պահանջում նախարարի հրաժարականը

photo icon video icon

Ուղիղ 20 տարի առաջ Վլադիմիր Պուտինը գլխավորեց Ռուսաստանի ավտանգության ծառայությունը և շարժվեց դեպի նախագահի ներկայիս պաշտոնը

«Ինձ համար վերադարձը դեպի անվտանգության մարմիններ կարծես վերադարձ լինի դեպի սեփական տուն», - մեջբերում Պուտինի խոսքից

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ