Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Արցախյան պատերազմից մեկ տարի անց
video icon

Արցախյան պատերազմից մեկ տարի անց․ գլխավոր իրադարձությունների ժամանակագրությունը

Մեկ տարի է անցել Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկից: Այն տևեց 44 օր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը: Թե ինչ տեղի ունեցավ այս տարվա ընթացքում՝ տեսանյութով։

արցախյան երկրորդ պատերազմի տարելիցը
photo icon video icon

Այրված հող․ Արցախը՝ պատերազմից մեկ տարի անց

JAMnews-ի լրագրողի նյութը, որը լուսաբանել է 2020 թ-ի աշնանը ռազմական գործողությունների ընթացքն Արցախում։ Արթուր Խաչատրյանն այցելել է նույն վայրերը, որտեղ եղել է պատերազմի ժամանակ, և պատմում է, ինչ իրավիճակ է այնտեղ հիմա։

Ի՞նչ են երեխաներին պատմում արցախյան հակամարտության մասին Հայաստանում և Ադրբեջանում
photo icon

«Նրանք պետք է իմանան, որ մենք թշնամի ունենք»․ երեխաներն ու արցախյան հակամարտությունը

Հայ և ադրբեջանցի երեխաներն ու Արցախյան հակամարտությունը․ ի՞նչ են նրանց սովորեցնում ընտանիքներում։ Այս մասին հարցրել ենք երկու երկրների երիտասարդ ծնողներին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում
video icon

«ԼՂ հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում»․ Հայաստանի վարչապետ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման, ինչպես նաև խաղաղության հաստատման հարցերին

ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԱՄՆ-ն կհետաքննի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած հանցագործությունները

Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին զեկույցը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին պետք է ներկայացվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում

ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայց

«Դատական վճիռը կարող է օգնել Արցախի ճանաչմանը»․ Արա Ղազարյանը՝ Հաագա ներկայացված հայցի մասին

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ եթե դատարանի վճռով հաստատվի, որ Ադրբեջանը վտանգում է արցախցու գոյությունը, կնշանակի, որ խնդրի միակ՝ քաղաքական լուծումն Արցախի անկախության ճանաչումն է։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում․ հեռանկարներ և սպառնալիքներ

Թուրքագետ Սուրեն Մանուկյանի կարծիքն այն մասին, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, Հայաստանի, Թուրքիայի և այլ շահագրգիռ կողմերի նպատակների և առաջնահերթությունների մասին

ֆեյսբուքյան ֆլեշմոբ «գունագեղ» միջոցառման չեղարկման պահանջով

«Պահանջում ենք չեղարկել»․ զոհվածների հարազատները՝ «գունագեղ» տոնական միջոցառման մասին

Զոհվածների ծնողներն ու հարազատներն առաջարկում են Հանրապետության հրապարակի փոխարեն անկախության 30-ամյա հոբելյանի առիթով հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

բջջային կապի ու համացանցի խափանումներ Արցախում ՄԻՊ

«Ադրբեջանը խլացնում է բջջային կապի ու համացանցի սփռումն Արցախում»․ ԼՂ ՄԻՊ

Մարդու իրավուքների պաշտպանի խոսքով՝ նախկինում խափանումներ լինում էին միայն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախի բռնազավթված տարածքներ կատարած այցերի ժամանակ։ Այժմ խնդիրը շարունակական բնույթ է կրում

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին