Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Իրավիճակի սրացում Արցախում

Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի կողմից Արցախում բարձունք գրավելու, Բաքուն՝ դիրքեր ճշգրտելու մասին

Բոլոր մանրամասները՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող հակամարտության գոտուց։ Պաշտոնական տեղեկություններ և մեկնաբանություններ Երևանից ու Բաքվից

Արցախում դադարեցվել է գազի մատակարարումը

Արցախում կրկին դադարեցվել է գազի մատակարարումը․ «Գազային տեռոր Արցախի՞, թե՞ ռուս խաղաղապահների դեմ»

Ադրբեջանական կողմն ինքն է նորոգել գազատարը, որով Հայաստանից այստեղ գազ է գալիս։ Սակայն հիմա դրա մատակարարումը դադարեցվել է։ Ենթադրաբար՝ վերանորոգման ժամանակ փական է դրվել։

ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակ
photo icon video icon

Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը նշել է Շուշիում․ Երևանի արձագանքն ու Բաքվի պատասխանը

Շուշիում անցկացված միջոցառմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի՝ Բաքվում հավատարմագրված ներկայացուցիչները։ Պաշտոնական Երևանը բողոք է հղել այս կապակցությամբ ՄԱԿ-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է։

Խաղաղության պայմանագրի ստորագրում

Հայաստան-Ադրբեջան․ խաղաղության պայմանագրի ստորագրում՝ չնայած տարաձայնություններին

Ադրբեջանն առաջարկել է խաղաղության համաձայնագրի 5 սկզբունք, Երևանը կարծում է, որ դրանք «ոչ լիարժեք են արտահայտում առկա խնդիրների ողջ օրակարգը»։ Փորձագիտական կարծիք Երևանից և Բաքվից

իրավիճակն Արցախում

Ադրբեջանի նոր ռազմական գործողություն Արցախո՞ւմ։ Փորձագետների կարծիքներն իրավիճակի վերաբերյալ

Ադրբեջանցի զինվորականներն Արցախի բնակիչներին կոչ են անում լքել իրենց տներն, այլապես «կոչնչացվեն», սոցցանցերում տեղեկություններ են տարածվում խաղաղապահների հեռանալու մասին։

ձերբակալել Արցախի նախագահ Հարությունյանին

Ադրբեջանը մտադիր է դատի տալ Արցախի նախագահին, հայկական կողմը պահանջում է դատել Ալիևին

Բաքուն հայտարարել է, որ մտադիր է քրեական պատասխանատվության ենթարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Հայաստանի արդարադատության նախարարը պատասխանել է, որ ինքնապաշտպանության համար դատելն անտրամաբանական է։

Պացիֆիզմ կամ «մենք երբեք չենք կարող միասին ապրել»․ փոխակերպման պատմություններ

Կարո՞ղ են, արդյոք, հայերն ու ադրբեջացիները միասին ապրել և միմյանց ընկալել որպես հավասարը հավասարի, թե՞ թշնամիներ են մնալու և փորձելու են հակամարտությունն ուժով լուծել։

Փաշինյան-Ալիև առցանց բանակցություններ

Կարծիք․ «Ֆրանսիան վերսկսում է հայ-ադրբեջանական բանակցությունները»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, և Մակրոնը վերսկսում է գործընթացը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ