Ադրբեջան-Հայաստան

Ադրբեջան–Հայաստան․ փոխհարաբերություններ՝ ղարաբաղյան հակամարտության ֆոնին

Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան ղարաբաղյան հակամարտության հետևանքով։

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այնուհետև երկու հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ–ին, երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որն Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար կնքվեց։

Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այսօր խաղաղություն հաստատված չէ, հակամարտությունը սառեցված է համարվում, երկու երկրների սահմանները միմյանց համար փակ են, իսկ հարաբերությունները՝ լարված։

Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը, սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

ՀՀ վարչապետի հարցազրույցը Euronews-ին
video icon

«Լուսնից դեպի ԼՂ ճանապարհը նույնպես բաց է». Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

Հայաստանի վարչապետը խոսել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի արգելափակման, հայ-ադրբեջանական բանակցային հարթակների, դրանց արդյունավետության և միջնորդների «աշխարհաքաղաքական խանդի» մասին։

Էրկին Գադիրլին եռակողմ հայտարարության մասին

«Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ». կարծիք Բաքվից

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էրկին Գադիրլին հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը չի կարող համարվել միջազգային պայմանագիր։

Մարդասիրական բեռների առաքում Հայաստանից ԼՂ
photo icon

Հայաստանը հումանիտար բեռներ է ուղարկել ԼՂ, Ադրբեջանը դա անվանել է սադրանք

Ողջ տեղեկատվությունը հայրենակիցներին մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի փորձի մասին, հայտարարություններ Երևանից և Բաքվից, միջազգային գործընկերների արձագանքը

Փաշինյանը՝ ՀՀ-ի և Արցախի խնդիրների մասին

«ՄԱԿ ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա»․ Փաշինյան

Ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով կառավարությունը չի շտապում դիմել ՄԱԿ, քանի որ կարևորում է արդյունքը, ոչ թե ինքնին լսումների կազմակերպումը

Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս-պրեսին (AFP)

«ԼՂ-ում Ադրբեջանը գետտո է ստեղծում»՝ և այլ հայտարարություններ Փաշինյանի հարցազրույցից

Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում վարչապետը խոսել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, պատերազմի հավանականության, Արևմուտքի և Ռուսաստանի միջև «բալանսավորված» քաղաքականություն վարելու մասին։

Արցախի նախագահը միացել է նստացույցին

«Վտանգավոր է իր անհասկանալիությամբ»․ Արցախի նախագահի հայտարարության մասին

Արայիկ Հարությունյանը միացել է Ստեփանակերտում ընթացող նստացույցին և նշել, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա բնականոն հուն, դիմելու են «ավելի կոշտ գործողությունների»։

Կարմիր խաչին մաքսանենգության մեջ են մեղադրել

«Մաքսանենգության «բացահայտման» նպատակն Արցախի հայաթափումն է»․ կարծիք Երևանից

Ադրբեջանը Կարմիր խաչին մեղադրել է «մաքսանենգ ապրանքներ»՝ բջջային հեռախոսներ, ծխախոտ և բենզին տեղափոխելու մեջ, քրեական գործ հարուցել և մինչև քննության ավարտը փակել Լաչինի անցակետը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին