Կորոնավիրուսից մահվան չորրորդ դեպքը Ադրբեջանում
Հայտնաբերվել է 17 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182-ի
Թվով չորրորդ մահն է գրանցվել կորոնավիրուսից Ադրբեջանում
Հայտնաբերվել է վարակի 17 նոր դեպք:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182-ի:
15 մարդ առողջացել է:
Հիվանդանոցում են գտնվում 163 մարդ:
Ընդհանուր առմամբ անցկացվել է ավելի քան 25 հազար թեստավորում վիրուսի հայտնաբերման համար:
Չորրորդ հանգուցյալը, 69 տարեկան, ունեցել է երկկողմանի թոքաբորբ, դիաբետ և հիվանդ սիրտ, հայտնում է APA-ն: