Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ու Ալիևը՝ «Զայեդ» մրցանակի դափնեկիր
photo icon

Փաշինյանն ու Ալիևը խաղաղության հաստատման համար ԱՄԷ-ում արժանացան «Զայեդ» մրցանակի

Որպես դափնեկիրներ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կստանան 1 մլն ԱՄՆ դոլար։ Պարգևատրումից առաջ նրանք նաև երկկողմ հանդիպում են ունեցել։ Բոլոր մանրամասները։

Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին

«Հուսահատ կերպով հնացած են»․ Փաշինյանը՝ Քոչարյանի պատկերացումների մասին

Քոչարյանն ասել է, թե «Թրամփի ուղին» հայ-ամերիկյան նախագիծ է, բայց «նախատեսված Ադրբեջանի և Թուրքիայի համար»։ Փաշինյանի ամենշաբաթյա ճեպազրույցի կարևոր դրվագները, այդ թվում՝ արձագանքը երկրորդ նախագահին։

Հայաստանի ԶՈՒ կազմավորման 34-ամյակը

«ՀՀ-ն չպիտի լինի ագրեսիայի համար գայթակղիչ երկիր». Փաշինյանի ուղերձը բանակի օրվա առիթով

Վարչապետը խոսել է ուժեղ, պաշտպանունակ բանակի մասին: Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իշխանություններին մեղադրել են «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը թուլացնելու» մեջ:

ՀՀ և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացման մասին

Կախվածությո՞ւն, թե՞ դիվերսիֆիկացիա․ ՀՀ-ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը

«ՀՀ և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Մեկնաբանություններ։

Հայաստանը միացել է «Խաղաղության խորհրդին»
photo icon

«Հայաստանը վերադառնում է այն արեալ, որից դուրս էր մղվել»․ կարծիքներ «Խաղաղության խորհրդի» մասին

Հայ փորձագետները կարծում են՝ Թրամփի ստեղծած խորհրդին ՀՀ ինստիտուցիոնալ մասնակցությունն աննախադեպ իրադարձություն է, որը բացում է նոր հնարավորություններ։

Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայում

«Գարեգին Բ-ն իրեն կհռչակի վտարանդի կաթողիկո՞ս»․ Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայում

«Մենք ի՞նչ գիտենք, որ կաթողիկոսը գնա Ավստրիա, այնտեղից էլ ուրիշ տեղ չի գնալու և իրեն չի հռչակելու վտարանդի կաթողիկոս»,- հայտարարել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Վերջին զարգացումների մասին։

Կարծիքներ ՀՀ երկաթուղիների շուրջ զարգացումների մասին

«ՀՀ-ն կվերականգնի երկաթուղային կապը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ լինի դա ՌԴ հետ, թե առանց». կարծիքներ

Հայաստանի երկաթուղային ցանցը հանձնված է ռուսական ընկերության կառավարմանը։ Եթե այն չիրականացնի անհրաժեշտ աշխատանքները, ՀՀ-ն պատրաստ է իր ուժերով դա անել։

Ալեն Սիմոնյանի արձագանքը Հաքան Ֆիդանին

«Թշնամանքի էջը երկուստեք փակել ենք»․ ՀՀ ԱԺ նախագահի արձագանքը Ֆիդանին

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ աջակցում են Փաշինյանի «կառուցողական դերին», խոսել է նաև 2026-ի ընտրություններին ՀՀ գործող իշխանության հնարավոր հաղթանակի մասին։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել։

Եկեղեցու բարենորոգման օրակարգի մեկնարկ 2026 թ.

«Համակարգո՞ղ», թե՞ «ինքնահռչակ». ՀՀ վարչապետը եկեղեցու բարենորոգման համար խորհուրդ է ստեղծել

Նիկոլ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսները նոր հայտարարությամբ են հանդես եկել, որի մեջ խոսվում է Գարեգին Բ-ին կաթողիկոսական գահից հեռացնելու և նոր կաթողիկոս ընտրելու վերջնանպատակի մասին։

2025 թ.-ի գլխավոր իրադարձությունները ՀՀ-ում

Հայաստանը 2025 թ.-ին. տարվա նշանակալի իրադարձությունները և դրանց հնարավոր զարգացումները

Տարին նշանավորվեց ակտիվ արտաքին քաղաքական գործընթացներով։ Ինչ ազդեցություն դրանք կունենան մոտ ժամանակերում, մեկնաբանում են քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։

Գարեգին Բ-ի հեռացման պահանջով հավաք Էջմիածնում
video icon

Գարեգին Բ-ի հեռացման պահանջը հասավ Մայր Աթոռ, Փաշինյանը չմասնակցեց հավաքին

Նույն ընթացքում Էջմիածնում նաև կաթողիկոսի մասնակցությամբ ժամերգություն էր ընթանում։ Կաթողիկոսի աջակիցների ու հրաժարականը պահանջողների միջև իրավիճակը պարբերաբար լարվում էր։

Գարեգին Բ-ի դեմ փաստեր կան․ Գալյանի հայտարարությունը

«Եթե հնարավոր լինի, կաթողիկոսի դեմ փաստերը կգաղտնազերծվեն»․ ՀՀ արդարադատության նախարար

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն պետք է կաթողիկոս, որը չի ենթարկվի «օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի»։ Նախարար Սրբուհի Գալյանի մեկնաբանությունը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ