Հարավային Օսիան Ռուսաստանի հետ համատեղ մաքսատուն է բացում
«Ներքին Զարամարգ» անցակետը՝ միակը, որով Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև երթևեկություն է տեղի ունենում, վերահսկվելու է հարավօսական և ռուսական համատեղ մաքսատան կողմից:
Մինչ այժմ մարդիկ և բեռները մաքսակետով երկու անգամ պետք է անցնեին. սկբում՝ ռուսականով, հետո՝ հարավօսականով: Իսկ հիմա մինչև տարվա վերջ Ռոկի թունելի հարավային կողմում գտնվող «Ռուկ» անցակետը կդադարեցնի աշխատանքը, իսկ հարավօսական մաքսատան աշխատակիցները կանցնեն սահմանի ռուսական կողմ և միասնական խմբով ռուսական մաքսային ծառայության հետ վերահսկողություն կիրականացնեն:
Այդպիսի որոշում է կայացվել ՌԴ մաքսային մարմիններ հարավօսական մաքսային մարմինների ինտեգրացիայի վերաբերյալ Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև 2016թ-ի ապրիլին կնքված համաձայնագրի համապատասխան:
Ինչպես լրագրողներին հայտնել է Հարավային Օսիայի Մաքսային կոմիտեի նախագահ Մուրատ Ցխովրեբովը, այդ փոփոխությունը զգալիորեն կկրճատի բեռների սպասարկման ժամանակը: Մասնավորապես, բոլոր ձևակերպումները մեկ պատուհանի սկզբունքով են իրականացվելու: «Օրինակ, եթե ռուս աշխատակիցն արտահանման ապրանք ձևակերպի, օս աշխատակիցը միանգամից նույն ապրանքի ներմուծումը կձևակերպի», — ասել է Ցխովրեբովը:
Մաքսային ոլորտում համաձայնագիրը նույնպես նախատեսում է մինչև 2020թ-ը հարավօսական մաքսային ծառայության անցում Եվրասիական միության և ՌԴ օրենսդրությանը: