Գասեևի խոսքերով համապատասխան համաձայնագիրն արդեն պատրաստվում է ստորագրման: Այն ուժի մեջ մտնելուց հետո, ռուսական կողմը վավերական կհամարի զինվորական ծառայությունը հանրապետության զինված ուժերում և հարավօսական զինգրքույկները:
Ընդ որում, կազմակերպչական-կադրային կառույցում բոլոր փոփոխությունները համաձայնագրի ստորագրումից հետո կկատարեն հանրապետության զինվորականները, նշեց Գասեևը: §Այսպիսով, պաշտպանության նախարարությունը կպահպանի մարտական ստորաբաժանումները: Դա մեր կոշտ դիրքորոշումն է¦.- Գասեևի հայտարարությունը փոխանցում է Հարավային Օսիայի §Ռես¦ տեղեկատվական գործակալությունը: Նաև, նրա խոսքերով, Հարավային Օսիայի ղեկավարությունը ձգտում է, որ Ռուսաստանի բանակում ծառայության անցնելիս ճանաչվեն ազգային բանակում ռազմական կոչումները և երկարամյա ծառայությունը:
Հարավային Օսիայի բանակի ստորաբաժանումները Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ մտցնելու ծրագրերի մասին հայտարարվել էր դեռևս 2015 թվականի մարտին, երբ Մոսկվան և Ցխինվալը պայմանագիր կնքեցին §Դաշնակցության և ինտեգրացիայի մասին¦: Մասնավորապես այդ պայմանագրի երկրորդ հոդվածի երկրորդ կետում ասվում էր, որ Ռուսաստանը պետք է ապահովի Հարավային Օսիայի պաշտպանությունը և անվտանգությունը, և այդ նպատակով §Հանրապետության անվտանգության մարմինների և Զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ մտնում են Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի և անվտանգության մարմինների կազմի մեջ` կողմերի համաձայնությամբ¦:
Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ: