NDI․Վրաստանի բնակչության 53%–ը վստահ է, որ հավատը մարդկանց կպաշտպանի կորոնավիրուսից
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտը» (NDI) Վրաստանի բնակչության շրջանում հետազոտություն է կատարել, որի արդյունքում պարզվել է․ հարցվածների 17 տոկոսը համաճարակի տարածման և մահացության ցածր ցուցանիշները բացատրում է ժառանգականությամբ և կրոնով։
Հարցվածների 53 տոկոսը հայտարարել է, որ հավատն է մարդկանց փրկելու վարակվելուց։
- Համաճարակ շուկայում։ Ֆոտոռեպորտաժ Վրաստանի Լիլո խոշորագույն տոնավճառում համաճարակաբանների աշխատանքի մասին
- Վրացական Մառնեուլի քաղաքի կյանքն՝ առանց 1000–հոգանոց հարսանիքների
10 տոկոսը հայտնել է, որ այս տարի ներկա է եղել Զատկի պատարագին։
73 տոկոսը բարեհաջող համաճարակային իրավիճակը կապում է բժիշկների և իշխանությունների լավ աշխատանքի հետ։
Յուրաքանչյուր տասներորդ հարցված կարծում է, որ կորոնավիրուսը տարածվում է 5G տեխնոլոգիայի միջոցով։
Ըստ հարցման տվյալների՝ բնակչության միայն 38 տոկոսն է պատրաստ օգտվել հակակովիդային պատվաստանյութից, երբ այն ստեղծվի, 46 տոկոսը դեմ է դրան։
NDI–ը հարցումն անցկացրել է հունիսի 26-30–ը ողջ Վրաստանի տարածքում (բացառությամբ օկուպացված տարածքների)։ Հարցմանը մասնակցել է 1 550 քաղաքացի։