Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը բարձրացրել են 6 դոլարով
Նվազագույն աշխատավարձն Ադրբեջանում, նախագահի հրամանով, բարձրացվել է 11 մանաթով (6 դոլարով) և այժմ կազմում է 116 մանաթ (63 դոլար): Նախորդ անգամ այն բարձրացվել էր 4 տարի առաջ 11,5 մանաթով, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:
Հաշվի առնելով գների աճն ու դոլարի հանդեպ մանաթի փոխարժեքի անկումը, 105 մանաթ նվազագույն աշխատավավարձն այս 4 տարվա ընթավքում վերծվել են 57 դոլարի՝ նվազագույն աշխատավարձի չափով Ադրբեջանը Կովկասի երկրների վերջին շարքին դասելով:
- Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով (2015թ)՝ միջին աշխատավարձն Ադրբեջանում կազմում է 467 մանաթ (255 դոլար):
- Ամենացածր աշխատավարձերն առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտների աշխատակիցներն են ստանում (միջինում 204 մանաթ՝ 111 դոլար):
- Ամենաբարձր աշխատավարձերը հանքաարդյունաբերության աշխատակիցներինն է (2171 մանաթ՝ 1186 դոլար):
Հրապարակվել է 22.01.2017